«Նիկոլ Փաշինյանի ուշքն ու միտքը Հայաստանից հողեր տալն է, այն քարտեզը, որն ինքը կպցրել է իր գլխին, հիմա արդեն այլ տեսք ունի․ պետք է վերականգնենք այդ քարտեզը»

Վանաձոր քաղաքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի վերջում առցանց ելույթ ունեցավ դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը և պատասխանեց նաև վանաձորցիների հարցերին։ «Դուք վաղուց եք արժանի լավ կյանքի, ձեր երեխան արժանի է այստեղ՝ իր հողի վրա արժանապատիվ կյանքով ապրելու։ Երիտասարդը պետք է մնա իր հայրենիքում, փոքր ու միջին բիզնեսը պետք է պաշտպանված լինի։ Եթե համակարգը վատ է … Read more

Սուտասան մարդը պետք է հիշի, թե որտեղ ինչ սուտ է ասել. էս մարդը ոչ խելք ունի, ոչ խիղճ, ոչ էլ հիշողություն․ սա տեսակ է, որը վայել չէ հայ ժողովրդի․ Ռոբերտ Քոչարյան

«Ուզում եմ շատ կարճ անդրադարձ ունենալ, թե ընդհանրապես ինչ են ընտրությունները: Շատ պարզ՝ ընտրությունները ունեն հետևյալ իմաստը. քաղաքական ուժը տալիս է խոստումներ, առաջարկում է ծրագիր, իսկ երբ ընտրվում է՝ ստանձնում է իշխանությունը և հաշվետու է ժողովրդի առջև այդ ծրագրի իրականացման համար. ուրիշ բան չեն նշանակում ընտրությունները: Այսպես ասենք՝ հինգ տարի ժամկետով կոնտրակտ է կնքվում ժողովրդի … Read more

2025թ. Երևանի քաղաքապետարանը և իշխող քաղաքական ուժը ոչ իրավաչափորեն է թանկացրել ավտոկայանատեղիների (կարմիր և կապույտ գծերի) վճարը՝ հակաիրավական ճանապարհով գանձելով հսկայական գումարներ

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է. «Կարմիր գծերի թանկացման գործը վերջապես ավարտվեց և, իհարկե, հաղթանակով։ Վճռաբեկ դատարանը մերժեց Երևանի ավագանու կառավարող ուժի կողմից ներկայացված բողոքը՝ վարույթ ընդունել։ Այլևս անփոփոխելի ու անբեկանելի փաստ է, որ 2025թ. Երևանի քաղաքապետարանը և իշխող քաղաքական ուժը ոչ իրավաչափորեն է թանկացրել ավտոկայանատեղիների (կարմիր և կապույտ գծերի) վճարը՝ հակաիրավական ճանապարհով գանձելով հսկայական … Read more

«Լարսում, Մեյմանդարի շուկայում և այլուր սարսափելի վիճակ է». Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լարսում, Մեյմանդարի շուկայում և այլուր սարսափելի վիճակ է. հազարավոր տոննաներով ոչնչանում է մարդկանց արտադրած ձկնեղենը, ելակը, կանաչին, ծաղիկը, պանիրը և այլն։  Արտահանողները փնտրում են Շիրակ Թորոսյանին ու Գևորգ Պապոյանին` թող հենց հիմա գան ու իրենց փչացող ապրանքին տեր կանգնեն։ Ասում են` Շիրակ Թորոսյանն ու նախարար կոչվածն … Read more

«Ասում էր՝ Սյունիքը ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի ողնաշարն է։ Հիմա Արցախ բառից խրտնում է»․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

«Էս մարդը հանձնվել է Ալիևին»․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին «Ասում էր՝ Սյունիքը ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի, Ղարաբաղի ողնաշարն է։ Հիմա Արցախ բառից խրտնում է։ Արցախը չկա, Ադրբեջանի դրոշը Կապանի վրա է, եթե ինքը մնաց, մի բացառեք, որ վաղը 1992 թիվն է կրկնվելու»,- Կապանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի պատգամավորի թեկնածու … Read more

Ֆրանսիայում շոգի պատճառով յոթ մարդ է մահացել. մի շարք եվրոպական երկրներում մայիսյան ջերմաստիճանը ռեկորդներ է խփել

Ֆրանսիայում ծայրահեղ և անոմալ վաղ սկսված ամառային շոգի ալիքի հետևանքով, որը պատել է Արևմտյան Եվրոպայի զգալի մասը, յոթ մարդ է մահացել։ Մի քանի երկրներում գրանցվել են մայիս ամսվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճաններ։ Ֆրանսիայում, որտեղ մայիսի պատմական առավելագույն ջերմաստիճանը թարմացվել էր նախ երկուշաբթի, իսկ այնուհետև կրկին երեքշաբթի, Météo France ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ շոգը … Read more