2025թ. Երևանի քաղաքապետարանը և իշխող քաղաքական ուժը ոչ իրավաչափորեն է թանկացրել ավտոկայանատեղիների (կարմիր և կապույտ գծերի) վճարը՝ հակաիրավական ճանապարհով գանձելով հսկայական գումարներ

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է.

«Կարմիր գծերի թանկացման գործը վերջապես ավարտվեց և, իհարկե, հաղթանակով։

Վճռաբեկ դատարանը մերժեց Երևանի ավագանու կառավարող ուժի կողմից ներկայացված բողոքը՝ վարույթ ընդունել։

Այլևս անփոփոխելի ու անբեկանելի փաստ է, որ 2025թ. Երևանի քաղաքապետարանը և իշխող քաղաքական ուժը ոչ իրավաչափորեն է թանկացրել ավտոկայանատեղիների (կարմիր և կապույտ գծերի) վճարը՝ հակաիրավական ճանապարհով գանձելով հսկայական գումարներ։

Ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում քաղաքացիների կրած վնասները օրենքով սահմանված կարգով ենթակա են փոխհատուցման։

Հիշեցնեմ, որ ավտոկայանատեղիների (կարմիր-կապույտ գծերի) թանկացումը վիճարկվում էր «Մայր Հայաստան» շարժման և «Իմ համագործակցությունը», դատարանում որպես դիմող հանդես է գալիս համանուն խմբակցությունը։

Ականջդ կանչե’ և Քեզ ազատություն, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյան»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment