https://arm.sputniknews.ru/20261004/erusaghemum-haj-tghaji-vra-hardzakman-mej-kaskatsvvoghy-tnajin-kalanqi-e-entarkvel-107672919.html
Երուսաղեմում հայ տղայի վրա հարձակման մեջ կասկածվողը տնային կալանքի է ենթարկվել
Երուսաղեմում հայ տղայի վրա հարձակման մեջ կասկածվողը տնային կալանքի է ենթարկվել
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակման մեջ կասկածվողը ազատ է արձակվել նախնական կալանքից և ենթարկվել է չորսօրյա տնային… 04.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-04T21:18+0400
2026-10-04T21:18+0400
2026-10-04T21:18+0400
իսրայել
հրեա
հայ
տղա
ոստիկան
դատարան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107382333_0:365:751:787_1920x0_80_0_0_3ca96d8941b5996f46f362780f3fd2ec.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակման մեջ կասկածվողը ազատ է արձակվել նախնական կալանքից և ենթարկվել է չորսօրյա տնային կալանքի։ «9-ամյա տղայի վրա պղպեղային գազասրվակ փչած կասկածյալին դատարանն ազատ է արձակել։ Նրան չորս օր տնային կալանքի են ենթարկել։ Եթե նա հրեա տղայի վրա հարձակված հայ լիներ, դատարանը նրան բանտ կնստեցներ», – X-ի իր էջում հայտնել է Իսրայելում բնակվող հայ լրագրող Գեղամ Բալյանը։Ավելի վաղ Իսրայելի ոստիկանությունը հայտնել էր մի տղամարդու ձերբակալության մասին, որը, ըստ քննության վարկածի, պղպեղի գազ է փչել 9-ամյա հայ քրիստոնյա տղայի դեմքին։Միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմի Մամիլլա թաղամասում՝ Յոմ Կիպուրի օրը (Քավության օր՝ հրեական օրացույցում — խմբ.)։Հարձակման պատճառը, ըստ հաղորդագրության, այն է եղել, որ այդ օրը երեխան հեծանիվ էր վարում և ականջակալներով էր։Նշվում էր, որ կասկածյալը Գանեյ-Մոդիին բնակավայրի 22-ամյա բնակիչ է (Երուսաղեմից ոչ հեռու), որտեղ հիմնականում բնակվում են ծայրահեղ ուղղափառ հրեաներ (հարեդիմներ)։Ավելի վաղ իսրայելական Rossing Center for Education and Dialogue կազմակերպությունը հայտնել էր, որ 2025 թվականին Իսրայելում գրանցվել է էթնիկ հայերի դեմ առնվազն 20 հարձակում։
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107382333_0:294:751:857_1920x0_80_0_0_9bc9f86643feb1fb63a16ce20cd4acb3.jpg.webp
իսրայել, հրեա, հայ, տղա, ոստիկան, դատարան
իսրայել, հրեա, հայ, տղա, ոստիկան, դատարան
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակման մեջ կասկածվողը ազատ է արձակվել նախնական կալանքից և ենթարկվել է չորսօրյա տնային կալանքի։
BREAKING: Israeli Jewish settler who pepper-sprayed a 9-year-old Christian Armenian boy has been released with a restraining order and four days of house arrest as the case proceeds.
Had he been an Armenian man attacking a Jewish boy, Ben-Gvir would’ve put him in a hole. https://t.co/CSG3E6ARus
— Kegham Balian (@kbalian90) October 4, 2026
Ավելի վաղ Իսրայելի ոստիկանությունը հայտնել էր մի տղամարդու ձերբակալության մասին, որը, ըստ քննության վարկածի, պղպեղի գազ է փչել 9-ամյա հայ քրիստոնյա տղայի դեմքին։
Հարձակման պատճառը, ըստ հաղորդագրության, այն է եղել, որ այդ օրը երեխան հեծանիվ էր վարում և ականջակալներով էր։
Նշվում էր, որ կասկածյալը Գանեյ-Մոդիին բնակավայրի 22-ամյա բնակիչ է (Երուսաղեմից ոչ հեռու), որտեղ հիմնականում բնակվում են ծայրահեղ ուղղափառ հրեաներ (հարեդիմներ)։
Ավելի վաղ իսրայելական Rossing Center for Education and Dialogue կազմակերպությունը հայտնել էր, որ 2025 թվականին Իսրայելում գրանցվել է էթնիկ հայերի դեմ առնվազն 20 հարձակում։