Տոլստոյ․ «ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել»

«Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանում գործող միգրացիոն արտոնությունները կարող են չեղարկվել»,- այսօր Մոսկվայում հայտարարել է Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը։ «Ցանկանում եմ զգուշացնել այն գործիչներին, որոնք փորձում են հեռանալ Ռուսաստանից, որ Հայաստանի համար շատ ավելի վատ կլինի, եթե Ռուսաստանը որոշի տարանջատվել [Հայաստանից]։ Հետևանքները շատ ավելի ծանր են լինելու»,- հայտարարել է Տոլստոյը՝ մանրամասնելով․ «Հայաստանի քաղաքացիների համար ընթացիկ արտոնությունները՝ … Read more

Մայիսի 28-ին իր փիառի համար Նիկոլը կասի՝ ուժեղ ենք, 29-ին նորից կվախեցնի պատերազմnվ. վերլուծաբան

Մայիսի 28-ին իր փիառի համար Նիկոլը կասի՝ ուժեղ ենք, 29-ին նորից կվախեցնի պատերազմով: Այս մասին գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը:     Սեփական քաղաքական փիառի համար ամեն ինչի պատրաստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում բառացիորեն ոչինչ չի խնայում։ Հիբրիդային պատերազմի կեղծ թեզերից մինչև ընդդիմադիր ճամբարում «ռուսական գործակալների» բացահայտման փորձեր, արցախահայության նկատմամբ ներազգային թշնամանքի … Read more

Հունիսի 8-ից հետո ոչինչ չի կարգավորվի, եթե Փաշինյանը մնա․ Բենիամին Մաթևոսյանի դիտարկումը

Իշխանական քարոզչությունը ժողովրդին կոչ է անում համբերել բառացիորեն մի քանի շաբաթ՝ մինչև ընտրությունների ավարտը, հավաստիացնելով, թե դրանից հետո ամեն ինչ կվերադառնա բնականոն հուն: Քաղաքացիներին ներշնչում են, որ ՌԴ-ի հետ խնդիրների պատճառով առաջացած ժամանակավոր կորուստները՝ թառամած ծաղիկները, փչացած ելակը կամ «Ջերմուկի» իրացման հետ կապված խնդիրները, թույլատրելի ծախսեր են, որոնք կանհետանան հենց Փաշինյանը վերահաստատի իր քաղաքական մենաշնորհը: … Read more

ՀՀ բանակը նոր զինանշան ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 27.05.2026 | 10:54 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գրառմամբ տեղեկացրել է, որ փոխվել է Հայաստանի Հանրապետության բանակի զինանշանը, ներկայացրել է հերալդիկ պատճառները։ «Հարգելի՛ հայրենակիցներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանը»,- գրել է Պապիկյանը

ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ բանակի նոր զինանշանը՝ մի շարք փոփոխություններով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News ՀՀ Պաշտպանության նախարարույունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանը՝ մի շարք փոփոխություններով։ Մանրամասները՝ տեսանյութում։ 

Մեկնարկել են Բաքվում ապօրինի գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «նիստերը»

Ադրբեջանի վերաքննիչ դատարանում նախօրեին մեկնարկել են ապօրինի կալանավորված և առաջին ատյանի դատարանի կողմից կամայական ժամկետներով դատապարտված հայերի գործով նիստերը, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ բողոքարկման հիմնական նպատակը ադրբեջանական դատական ատյաններով անցնելն ու միջազգային դատարաններ դիմելու հնարավորություն ստանալն է։ Հենց դրա համար էլ Ադրբեջանը ձգձգում է … Read more

 «Տեսան Նժդեհի նկարը, Սամվելի բուկլետը, հանեցին տարածքից»․ «Ուժեղ Հայաստանին» վարձով տարածքներ չեն տալիս. «Հրապարակ».

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները պատմում են, որ համատարած արգելվում է իրենց աջակիցներին եւ համակիրներին տարածքներ տրամադրել՝ նախընտրական շտաբների համար: Բացի դա, ունենք տեղեկություններ, որ տարբեր բիզնես նպատակներով վարձակալված տարածքներից հանում են կուսակցության համակիրներին։Թեքվոնդոյի մարզիչ Ա․ Ա․-ն, որը Սամվել Կարապետյանի համակիրներից է, նոր տարածք է փնտրում իր թիմի համար։ Նա պատմեց, որ Շենգավիթ վարչական շրջանում մինչեւ … Read more