Սահմանապահ գյուղերը մեր հայրենիքի դարպասներն են, իսկ այնտեղ ապրող մարդիկ՝ այդ դարպասների ամուր ու հավատարիմ պահապանները. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Երեկ նախընտրական հանդիպումներով Գագիկ Ծառուկյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի ու Գավառ համայնքներում է եղել։ «Սահմանապահ համայնքներում մարդկանց ջերմ ընդունելությունն ու անկեղծ վերաբերմունքը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը պահպանում է հավատն ու վստահությունը վաղվա օրվա հանդեպ։ Սահմանապահ գյուղերը մեր հայրենիքի դարպասներն են, իսկ այնտեղ ապրող մարդիկ՝ այդ դարպասների ամուր ու հավատարիմ պահապանները։ Հանդիպումներն … Read more

ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանում ռազմական օբյեկտի և անօդաչու թռչող սարքերի դեմ. Reuters

ԱՄՆ զինվորականները գիշերը նոր հարվածներ են հասցրել Իրանում՝ թիրախավորելով ռազմական օբյեկտ և խոցելով իրանական չորս միակողմանի հարձակողական անօդաչու թռչող սարքեր, որոնք սպառնալիք են ներկայացրել Հորմուզի նեղուցի շուրջ, չորեքշաբթի օրը Reuters-ին հայտնել է ԱՄՆ պաշտոնյան։ Պաշտոնյան, որը խոսել է անանունության պայմանով, ասել է, որ հարվածի ենթարկված ռազմական օբյեկտն Իրանի Բանդար Աբբաս քաղաքում գտնվող իրանական ցամաքային կառավարման կայանն է … Read more

Ներկայացվել է ԵՄ պահանջներին համապատասխանեցման և արտահանման գործընթացների բարելավմանն ուղղված փոփոխությունների ընթացքը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մայիսի 27-ին մասնակցել է ձկան և ձկնամթերքի ԵՄ երկրներ  արտահանման հնարավորություններին նվիրված աշխատաժողովին, որը կազմակերպվել էր Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում է նախարարությունը։   Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի ձկնաբուծության ոլորտն ունի արտահանման զգալի ներուժ … Read more

Երևանում մեկնարկեց Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Երևանում մեկնարկեց Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը։ Այն անցկացվում է վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ: Մայրաքաղաքում նախորդ շքերթն անցկացվել էր 2016 թվականի սեպտեմբերի 21–ին: Այն նվիրված էր անկախության 25–ամյակին: Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել երկրի կյանքում ՝ 2020 թվականի պատերազմում կրած պարտությունը և Արցախի լիակատար … Read more