Սահմանապահ գյուղերը մեր հայրենիքի դարպասներն են, իսկ այնտեղ ապրող մարդիկ՝ այդ դարպասների ամուր ու հավատարիմ պահապանները. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Երեկ նախընտրական հանդիպումներով Գագիկ Ծառուկյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի ու Գավառ համայնքներում է եղել։

«Սահմանապահ համայնքներում մարդկանց ջերմ ընդունելությունն ու անկեղծ վերաբերմունքը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը պահպանում է հավատն ու վստահությունը վաղվա օրվա հանդեպ։ Սահմանապահ գյուղերը մեր հայրենիքի դարպասներն են, իսկ այնտեղ ապրող մարդիկ՝ այդ դարպասների ամուր ու հավատարիմ պահապանները։

Հանդիպումներն ավարտվեցին վստահության ու հաղթանակի տրամադրությամբ՝ հավատով, որ հունիսի 7-ից հետո մեր երկրում լավ փոփոխություններ են լինելու»,- նշել է ԲՀԿ առաջնորդը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment