Քաղաքականություն
13.10.2026 | 16:34
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-հնդկական հարաբերությունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական համագործակցության խորացումն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։ Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ակտիվացումը։
ԱԺ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։
Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով խորհրդարանական կապերի ակտիվացումը։
Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների՝ տարբեր ոլորտներում արձանագրված զարգացումը։
Կարևորվել է երկու երկրների ընդհանուր շահերի և փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով փոխգործակցության շարունակական զարգացումը»։