Պատգամավոր․ ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» միայն խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար, ինչն անթույլատրելի է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․ «ՌԴ-ն նախագահի խոսնակի շուրթերով վերջնաժամկետ սահմանեց ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու թեմայի շուրջ՝ նշելով, որ հարցը կքննարկվի դեկտեմբերին։ Այս համատեքստում ՌԴ-ից շարունակում են ՀՀ-ին հորդորել թեմայի շուրջ հանրաքվե անցկացնել, մինչդեռ իշխանությունն այդ գաղափարը, ըստ էության, մերժում է։ Չգիտեմ, թե ով է հուշել Մոսկվային թեման հանրաքվեի դաշտ … Read more

Գերիների փոխանակո՞ւմ «մեծ գործարքով»․ քննարկումները կարո՞ղ են վերածվել ԱՄՆ–Ադրբեջան–ՀՀ քաղաքական առև

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդյո՞ք ԱՄՆ–Ադրբեջան–Հայաստան ձևաչափով քննարկվող «մեծ գործարքը» կարող է դառնալ այն ուղին, որով հայ գերիների վերադարձը կապվելու է Վաշինգտոնի և Բաքվի քաղաքական պայմանավորվածությունների հետ։ ԱՄՆ–Ադրբեջան–Հայաստան հնարավոր «մեծ գործարքի» ուրվագծերը ArmLur.am-ը ուսումնասիրել է ԱՄՆ–Ադրբեջան հարաբերությունների վերջին զարգացումները, որոնք կապված են Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ազատության աջակցման մասին օրենքի» 907 բանաձևի երկարաձգման, ինչպես նաև տարածաշրջանում … Read more

Հին լուրը որպես նորություն. ի՞նչ է «բացահայտում» բլոգերը

Բլոգերը հին լուրը ներկայացրել է որպես նոր իրադարձություն՝ մոլորեցնելով օգտատերերին և շրջանցելով թեմային առնչվող կարևոր փաստերը։ Մանրամասները՝  Հին լուրը ներկայացվում է որպես նորություն․ բլոգերը մանիպուլյատիվ տեսանյութով մոլորեցնում է օգտատերերին The post Հին լուրը որպես նորություն. ի՞նչ է «բացահայտում» բլոգերը appeared first on FIP.AM.

Գառան մորթիով նիկոլական գայլեր, մի՛ դարձրեք երկիրը «Անշնորհապետական» հանրապետություն․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է. «Երեկվա դեբատներում միանգամից պալիտ եղան նիկոլ-կուսակցությունները։ Ամենավառ պալիտ լինողներից մեկը Գուրգեն Սիմոնյանի ներկայացուցիչն էր, ում թեւերը մեկին մեկ նիկոլական էին։ Իսկ դե ինչ ատելությամբ է լցված արցախցիների հանդեմ իրենց երկրորդ համար Անտոնյան, դիտեք տեսանյութում։ Գառան մորթիով ներկայացած նիկոլական գայլեր, մի արեք այսպիսի բաներ, մի դարձրեք երկիրը Անշնորհապետական հանրապետություն»։  

«Արցախցի Արամայիսը ընտանիքի միակ տղան էր, նորմալ ընտանիք են»․ մանրամասներ՝ զոհված զինծառայողի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News Կապանում կախված վիճակում հայտնաբերված զինծառայող Արամայիս Գևորգյանը ծնունդով արցախցի էր, 2023 թվականից ընտանիքի հետ բնակվում էր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Արտիմետ համայնքում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց համայնքի վարչական ղեկավար Հենրիկ Միրզախանյանը։ «Նորմալ, խելոք ընտանիք են, աշխատում, ապրում են։ Մեր համայնքում տեղահանվելուց հետո վարկով տուն են գնել» – ասաց համայնքի … Read more

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի մարմինը․ ՀՀ ՊՆ

Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։