Արփինե Հովհաննիսյան․ Բաց քվեարկելու, քվեաթերթիկ լուսանկարահանելու մասին և ոչ միայն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քվեախցիկում տեսանելի ձևով, բաց եղանակով քվեարկելը քրեորեն պատժելի արարք է, քրեորեն պատժելի արարք է նաև շահադիտական նպատակներով սեփական քվեաթերթիկը նկարելը, տեսաձայնագրելը և նաև եթե որևէ մեկը ձեզ հարկադրի քվեարկության արդյունքը իրեն հայտնել։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ «Առհասարակ քվեարկության գաղտնիությունը որևէ կերպ խախտելը համարվում է քրեական պատասխանատվության … Read more

Պնդումները չեն համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ-ն՝ 229 դպրոց փակելու մասին

Ընտրություններին ընդառաջ որոշ քաղաքական ուժեր շարունակում են տարածել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 229 դպրոց։

ՀՀԿ-ն առաջարկում է ընտրություններին մասնակցող ուժերի առաջին 30 համարների թեկնածուները ստանձնեն հրապարակային պարտավորություն

ՀՀԿ-ն առաջարկում է հունիսի 7-ի ընտրություններին մասնակցող ցանկացած կուսակցության և դաշինքի առաջին 30 համարների թեկնածուները ստանձնեն հրապարակային պարտավորություն, որ իրենց գործունեությամբ կամ անգործությամբ չեն նպաստելու Նիկոլ Փաշինյանի կամ որևէ այլ ՔՊ-ականի վարչապետ դառալուն։ ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան տեսանյութում նախ հիշեցնում է՝ երկու ամիս առաջ ՀՀԿ համագումարի ժամանակ ՀՀԿ նախագահ, … Read more

Բաքուն և Վաշինգտոնը շուրջ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր են կնքել

Բաքուն և Վաշինգտոնը շուրջ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր են կնքել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Համաձայնագրերը վերաբերում են էներգետիկայի և օգտակար հանածոների մատակարարումներին, տրանսպորտային և տարանցիկ երթուղիներին, ավիացիային, ԱԲ-ին և թվային ենթակառուցվածքներին։

BP-ն Բաքու-Սուփսա նավթամուղի կառավարումը կհանձնի Ադրբեջանին և Վրաստանին

Քաղաքականություն 02.06.2026 | 22:10 Բրիտանական BP-ն հունիսի 8-ին Բաքու-Սուփսա նավթատարի կառավարումը կփոխանցի Ադրբեջանի և Վրաստանի կառավարություններին։ Այս մասին Բաքվում լրագրողներին հայտարարել է ընկերության արտադրության և շահագործման գծով փոխնախագահ Գորդոն Բիրելը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Հունիսի 8-ին BP-ն Բաքու-Սուփսա նավթատարի ադրբեջանական և վրացական հատվածների օպերատորությունը կփոխանցի այդ հատվածների սեփականատերերին Ադրբեջանում և Վրաստանում»,- ասել է Բիրելը։ Նա … Read more