Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Ադրբեջանի հետ հարաբերությունների վերագործարկումը․ Զախարովա
Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Ադրբեջանի հետ մշակութային և հումանիտար հարաբերությունների վերագործարկումը մոտ ապագայում, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Մոսկվան ընդհանուր առմամբ հանձնառու է Ադրբեջանի հետ երկկողմ կապերի ողջ շրջանակի հետևողական զարգացմանը։ Սա մեր երկրների ժողովուրդների շահերից է բխում»,- ասել է Զախարովան։ Ըստ նրա՝ քննարկվել են մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։