Arminfo: Կոսաչով․ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի կուսակցության հաղթանակը նրան քաղաքական գծի որեւէ լայնածավալ փոփոխության իրավունք չի տալիս

Կոսաչով․ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի կուսակցության հաղթանակը նրան քաղաքական գծի որեւէ լայնածավալ փոփոխության իրավունք չի տալիս

Հայաստանում նախատեսվում է ներդրվել դիակային դոնորությունը․ նախարար

Մասնագիտական թիմերի պատրաստվածության և սարքերի հագեցվածության առումով երկիրն արդեն իսկ ապահովված է, ասել է նախարարը ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում նախատեսվում է ներդրվել դիակային դոնորությունը, հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Մեր նպատակն է, որ ՀՀ-ում, ի վերջո, իրակակություն դառնա դիակային դոնորությունը։ Սա շատ մարդկանց համար կյանքի փրկության, տեսողության վերականգնման և կյանքի որակը վերագտնելու միակ … Read more

ԱՄՆ-ի տվյալով՝ Հորմուզի փակումը նավթի պաշարների կրճատմանն է հանգեցրել

Նավթի համաշխարհային շուկան շարունակում է գտնվել բարձր տատանողականության և անորոշության պայմաններում Հորմուզի նեղուցի փաստացի փակման ֆոնին, որը շարունակվում է արդեն ավելի քան երեք ամիս, հայտնել է ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ նավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով, որը նավթի տեղափոխման աշխարհի առանցքային երթուղիներից մեկն է, մնում է խիստ սահմանափակ՝ փետրվարի 28-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Տարածաշրջանում … Read more

«20 տոկոս ձայներ գողանալու» առեղծվածը

«20 տոկոս ձայն գողանալու» պնդումը նախ ակտիվ տարածվել է «Ուժեղ Հայաստանի» համակիր օգտահաշիվների մեկնաբանություններում, ապա հայտնվել ՌԴ Պետդումայի պատգամավորի հայտարարության մեջ: Մանրամասները՝  «Ուժեղ Հայաստանի» համակիր օգտահաշիվներից՝ մինչև Պետդումայի պատգամավոր․ «20 տոկոս ձայներ գողանալու» առեղծվածը The post «20 տոկոս ձայներ գողանալու» առեղծվածը appeared first on FIP.AM.

«Վստահ եմ՝ վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» կստանա մանդատներ, իսկ եթե ոչ, ապա անհասկանալի կլինի». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ՝ տեղամասերում ընտրությունների արդյունքների վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ն խորհրդարան կանցնի։ «Վստահ եմ, որ վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» կստանա մանդատներ, իսկ եթե ոչ, ապա անհասկանալի կլինի»,- ասաց նա։ Ընդդիմությունը հետագա պայքարում պետք է հստակ ռազմավարություն որդեգրի, կարծիք հայտնեց Սերժ Սարգսյանը։ ՀՀԿ-ն, ինչպես նշեց նա,  միշտ էլ պատրաստ է սատարել ժողովրդի … Read more

Երևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի

Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-4 միջպետական ճանապարհի՝ Երևանից դեպի Սևան ուղղությամբ կմ32+580-կմ36+000 (Չարենցավան-Քաղսի) հատվածը հունիսի 10-ից՝ ժամը 20:00-ից մինչև առավոտյան 8:00-ն, կփակվի երթևեկության համար։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Տվյալ հատվածում երթևեկությունը նշված ժամերին կկազմակերպվի հանդիպակաց գոտով։