24 ժամ ջուր չի լինի ՀՀ մարզերից մեկի որոշ գյուղերում

Վթարային ջրանջատման պատճառով 24 ժամ ջուր չի լինի  ՀՀ մարզերից մեկի որոշ գյուղերում և հասցեներում ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Վթարային ջրանջատման պատճառով 24 ժամ ջուր չի լինի ՀՀ մարզերից մեկի որոշ գյուղերում և հասցեներում։ Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հունիսի 12-ին ժամը 08:00-ից մինչև հունիսի 13-ի ժամը 08:00-ն կդադարեցվի … Read more

Ադրբեջանն ու Իրանը հաստատել են Արաքս գետի ջրային ռեսուրսների բաշխման ռեժիմները

Ադրբեջանն ու Իրանը համաձայնեցրել և հաստատել են Արաքս գետի ջրային ռեսուրսների բաշխման ռեժիմները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Որոշումն ընդունվել է Արաքս գետի ջրային և էներգետիկ ռեսուրսների օգտագործման գծով Ադրբեջանի և Իրանի մշտական համատեղ հանձնաժողովի 55-րդ նիստում, որն անցկացվել է Իրանում՝ հունիսի 8-ից 11-ը։ Բանակցություններում ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է հանձնաժողովի համանախագահ, Ջրային ռեսուրսների պետական գործակալությանն առընթեր … Read more

Քանի մենք խաղաղության օրակարգը հետևողականորեն շարունակելու ենք և սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, պատերազմ չի լինելու․ Փաշինյան

Քանի մենք խաղաղության օրակարգը հետևողականորեն շարունակելու ենք և սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով, պատերազմ չի լինելու․ Փաշինյան

Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կգան.Ազիզյան

«Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է կարկուտ»,- գրում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։   Հիշեցնենք, որ արդեն հորդառատ անձրև է տեղում Վանաձորում։

Կայծակի հարվածից Չարենցավանի մոտակայքում կամուրջ է փլուզվել

Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից Կամուրջ է փլուզվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։ Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել է․ տեղում փրկարարների և ոստիկանների կողմից տարվում են աշխատանքներ։ Երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակած ուղղությամբ՝ մեկ գոտիով։

ԵՄ-ն կբացի միության անդամակցության առաջին կլաստերը Ուկրաինայի և Մոլդովայի հետ

Քաղաքականություն 11.06.2026 | 20:50 Առաջիկա մի քանի օրերին ԵՄ-ն կբացի Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների առաջին կլաստերը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ներկայացնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ «Սա, ըստ էության, բացում է դուռը դեպի անդամակցության գործընթացի հաջորդ փուլը՝ անդամակցության բանակցությունների պաշտոնական մեկնարկը։ Մեր ուկրաինացի ընկերների մեջ ես ամենից … Read more