ԵՄ-ն կբացի միության անդամակցության առաջին կլաստերը Ուկրաինայի և Մոլդովայի հետ

Քաղաքականություն

11.06.2026 | 20:50

Առաջիկա մի քանի օրերին ԵՄ-ն կբացի Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների առաջին կլաստերը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ներկայացնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։

«Սա, ըստ էության, բացում է դուռը դեպի անդամակցության գործընթացի հաջորդ փուլը՝ անդամակցության բանակցությունների պաշտոնական մեկնարկը։ Մեր ուկրաինացի ընկերների մեջ ես ամենից շատ հիանում եմ նրանց անսասան վճռականությամբ՝ պատկանելու Եվրամիությանը։ Դա տպավորիչ է։ Նրանք իրականացնում են բարեփոխում առ բարեփոխում, մինչդեռ նրանց քաղաքները հարձակման տակ են։ Մինչդեռ նրանց վերևում երկինքը լցված է ծխով։ Մինչդեռ օդային հարձակման ազդանշաններն արձագանքում են ամբողջ երկրում։ Այս ամենի հետ մեկտեղ, նրանք արտակարգ առաջընթաց են գրանցում։ Ակնհայտ է, որ Ուկրաինան արդյունքներ է արձանագրել։ Այնպես որ՝ հիմա ժամանակն է, որ մենք նույնպես արդյունքներ արձանագրենք»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Ուկրաինան և Մոլդովան ԵՄ-ին միանալու դիմում են ներկայացրել 2022 թվականի գարնանը։ Երկու երկրներն էլ ԵՄ անդամակցության բանակցությունները սկսել են 2024 թվականի հունիսին։ Այդ ժամանակից ի վեր Մոլդովան և Ուկրաինան ավարտել են ստուգման գործընթացը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment