ՌԴ-ն սահմանափակում է Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը

Սա վերաբերում է ինչպես հանրապետությունում արտադրված, այնպես էլ այնտեղից առաքվող ապրանքներին։ Սահմանափակվում է նաև Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ անդամ երկրներ տարանցումը։ Արգելքը ուժի մեջ կմնա մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովելու համար հատուկ ալգորիթմի մշակումը։

Հունիսի 12-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Դդմաշեն բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 12-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի Գեղարդ, Գողթ, Գառնի բնակավայրերի, Ձորաղբյուր բնակավայրի ամառանոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

ԱԱ-2026. Առաջին տուրի հանդիպումների ժամանակացույցը

​Այսօր՝ հունիսի 11-ին, կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 23-րդ առաջնությունը։ Մրցաշարը կտևի գրեթե վեց շաբաթ, ինչը պայմանավորված է մասնակից հավաքականների քանակի աննախադեպ ընդլայնմամբ՝ հասնելով 48-ի։

Նոր կադրեր՝ Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած փլուզումից, կան վնասված մեքենաներ

Նոր կադրեր՝ Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած փլուզումից, կան վնասված մեքենաներ Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։ Նոր կադրեր՝ Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած փլուզումից, կան վնասված մեքենաներ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։ Ըստ նախնական տվյալների՝ 3 ավտոմեքենա վնասվել … Read more

Վստահ եմ, ոչ հեռու ապագայում ունենալու ենք իշխանություն, որը իրապես արմատախիլ կանի օլիգարխիան. Բաբկեն Հարությունյան

Իշխանության գալուց հետո ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, ով «հալալ քրտինքով» հսկայական ունեցվածքի տեր է դարձել, այսօր ևս չկալանավորվեց»,- գրում է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։ Պաշտոնազրկումից հետո Խաչատրյանը կարողանում է և բիզնես անել, և իր ունեցվածքի մի որոշ մասը վերադարձնել պետությանը։ Հավանաբար, այդպես ավելի էժան է նստում, թե չէ մի կուսակցություն էլ նա կբացեր … Read more