Նոյեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 23։30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 28-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի՝ էլեկտրասյանը բախվելու հետևանքով առաջացել է նաև էլեկտրասյան տապալման վտանգ։ Վարորդը և քաղաքացիները մի քանի անգամ հեռախոսազանգերով դիմել են Նոր Հաճընի համայնքապետարան՝ խնդրելով համապատասխան ծառայությունների միջամտությունը, քանի որ տվյալ էլեկտրասյունը հաշվառված է համայնքապետարանի հաշվեկշռում, աակայն շուրջ 5-6 ժամ սպասելուց հետո համայնքապետարանից այդպես էլ որևէ ներկայացուցիչ չի բարեհաճել ժամանել դեպքի վայր՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար։
Բնակիչները, ովքեր չցանկացան խոսել տեսախցիկի առաջ, իրենց դժգոհությունն էին հայտնում՝ նշելով, որ նման անտարբեր վերաբերմունքն իրենց համայնքապետի համար, ցավոք, նորություն չէ, և, ինչպես իրենք էին բնորոշում, նա «ուղտի ականջում քնած է»։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։