Քաղաքականություն
08.11.2026 | 16:46
Նոյեմբերի 8-ին Շուշիում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Երկու երկրների ղեկավարները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարություններով։
«Մեզ միավորում են ընդհանուր պատմությունը, էթնիկական արմատները, լեզուն, գրականությունն ու հոգևոր արժեքները։ Սա մեծ հարստություն է, և այսօր հենց այդ ամուր հիմքի վրա են զարգանում նաև մեր միջպետական հարաբերությունները»,- հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերություններն ամուր են, և դրանք խարխլելու փորձերը հաջողություն չեն ունենա։
«Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են։ Նրանք, ովքեր ցանկանում են խարխլել դրանք, երբեք չեն հասնի իրենց նպատակին, նրանց երազանքներն այդպես էլ անկատար կմնան»,- ասել է Ալիևը։