Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպшնnւթյան կապակցությամբ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովի կենտրոնում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ:

«Խորապես վշտացած եմ Կրակովում տեղի ունեցած ողբերգությամբ։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին։ Հայաստանն այս ծանր պահին իր համերաշխությունն է հայտնում Լեհաստանին և նրա ժողովրդին»,- գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Կրակովի կենտրոնում զանգվածային հրաձգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 6, վիրավորվել՝ 15 մարդ։ Կրակողը արմատական հայացքներ ունեցող 24-ամյա տղամարդ է։ Կասկածյալը նույնպես վիրավորվել է ձերբակալման ժամանակ։ Տուժել է նաև երկու ոստիկան։

Leave a comment