ՆԳ նախարարը պարգևատրել է ջրասուզակ Վահե Մելքոնյանին

«Ջրասուզակ Վահե Մելքոնյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» մեդալով` ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար։ «Անվեհեր փրկարար» մեդալով էլ պարգևատրվել են Հովակիմ Բաբայանը, Հայկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը, Պարգև Հովսեփյանը և Մխիթար Մեսրոպյանը։ «Փրկություն, օգնություն» մեդալով պարգևատրվել են Նարեկ Բաբայանը, Արթուր Խաչատրյանը, Խաչատուր Մուրադյանը, Թաթուլ Հովհաննիսյանը, Ռուբեն Հայրապետյանը, Արթուր Խաչատրյանը»,– ասված է հաղորդագրությունում։

Եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ,ապա Ալիևն իրեն զուսպ կպահեր․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Ի՞նչ կաներ ՀՀ ղեկավարը, եթե չլիներ Ալիևի փաստաբանն ու կամակատարը, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ու շատ վտանգավոր ծրագիրը կասեցնելու համար։ Ըստ իս՝ կզանգեր Ալիևին ու ուղիղ տեքստով կասեր. «Նայի՛, Իլհամ Գեյդարովիչ, ես էլ գիտեմ՝ դու Արցախում ինչեր ես արել, դու էլ գիտես։ Հիմա տես, եթե մենք այս պահին դրա մասին չենք … Read more

Իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, թիթեղների ապամոնտաժման և այլ աշխատանքներ

Հունիսի 24-ին ՀՀ ՆԳՆ 112 և մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել քամու հետևանքով Երևան քաղաքում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում տապալված ծառերի, տանիքների թուլացած կառուցատարրերի և թիթեղների վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումները, աջակցելով ՏԻՄ-երի աշխատակիցներին, օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, թիթեղների ապամոնտաժման, տարածքի սահմանազատման և … Read more

Իրանի հետ ցանկացած համաձայնագիր կապահովի Պարսից ծոցի դաշնակիցների անվտանգությունը. Ռուբիոն՝ Մերձավոր Արևելքում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պարսից ծոցի դաշնակիցներին հայտարարել է, որ Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի նրանց շահերը։ Նա Մերձավոր Արևելք էր մեկնել՝ նպատակ ունենալով Իրանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նախնական համաձայնագիրը ներկայացնել տարածաշրջանային գործընկերներին, գրում է Reuters-ը։ Բահրեյնում, որտեղ տեղակայված է ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը, Պարսից ծոցի արաբական երկրների արտաքին գործերի … Read more

«ՄԻԵԴ-ն արձանագրում է, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է գործել, ինչո՞ւ եք դուք հավասարության նշան դնում»․ «Առավոտ»-ի հարցը Նիկոլ Փաշինյանին

Այսօր «Առավոտը» հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ հայ մայոր Հայկ Թորոյանի գործով կայացրած վճռի եւ Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունների մասին։ Եվրոպական դատարանն այս վճռով Ադրբեջանին մեղավոր է ճանաչում պատերազմական ծանր հանցագործություններ գործելու համար։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, թե Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հարցը չի բարձրաձայնի միջազգային հարթակներում։ Ավելին, Փաշինյանը հավասարության նշան էր դրել … Read more

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ վիզայի համար

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը։ «Նախքան P տեսակի վիզայի համար դիմելը ձեզ անհրաժեշտ է ունենալ  ԱՄՆ գործատուի կամ հովանավորի կողմից ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) ներկայացված ձեր I-129 միջնորդագրի ձևը։ Ձեզ հետ հարցազրույցի բերեք ձեր I-797 ձևը (հաստատման ծանուցագիր) Կարևոր նշանակության օժանդակ անձնակազմը պետք … Read more