«Պարոն Փաշինյան, շատ խառն եք, էսօրվա Ձեր խոսույթը և պահվածքը անգամ ձեզ համար էր չափազանցված, ճիշտ չէ, վերջին հաշվով՝ մեզ դիտում են շատ օտարերկրյա պետությունների ղեկավարներ, մեր ժողովուրդը։ Իմ անձնական կարծիքով ենթադրում եմ, որ պրոբլեմներ ունեք իշխանություն պահելու հետ կապված, երևի դրանից են նյարդերը տեղի տալիս»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ճիշտ եք նկատել՝ շատ խառն եմ։ Եթե դուք մտածում եք, որ մարդը 21-րդ դարում կարող է լինել վարչապետի պաշտոնում և խառը չլինի, դա իշխանության մասին ձեր պատկերացումն է։ Որ դուք իշխանություն եք եղել, խի՞ պիտի խառը լինեիք, այ ախպեր, աման, աման, աման, վույ աման, ի՞նչ պրոբլեմ ունեք, կեր-խմի-քեֆ արա, դուք երբեք խառը չեք եղել։ Էն, որ դուք խառը չեք եղել, ձեր խառը չլինելու հետևանքների բերումով մենք խառն ենք։ Իշխանությունը պահելու խնդիր, իհարկե, ունենք։
Ի տարբերություն ձեզ՝ իշխանությունը մեզ համար վայելք չէ, արդեն ստեղներս է հասել։ Գնում ենք, բայց չեք թողնում, որ գնանք, քանի դեռ ձեր նման ընդդիմություն կա, չենք կարողանալու գնանք։ Գործարք եմ առաջարկում՝ եկեք, դուք էս Վասիլիչ, բան թարգեք, մենք գնանք խաղաղություն, ստորագրենք, վավերացնենք, մենք գնանք մեր գործին, դուք էլ ձեր գործին։ Ժողովուրդը կորոշի։ Մտածեք՝ կարող է հետո ուշ լինի։ Չմտածեք՝ հումոր եմ անում, որովհետև մինչև խաղաղությունը չհաստատվի, հաստատված ինստիտուցիոնալ չդառնա, մենք չենք գնա»։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: