Վեդիում ծորակի հարցի շուրճ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. 53-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, 4 ձերբակալված կա. shamshyan.com

Վեդիում ծորակի հարցի շուրճ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. 53-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, 4 ձերբակալված կա. shamshyan.com

ՍԴ-ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի Սահմանադրական դատարանը շարունակում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմած 7 քաղաքական ուժերի հայցի քննությունը։ Հայցի քննությունը սկսվել է նախօրեին։ Երեկ ՍԴ-ն լսել է դիմում ներկայացրած քաղաքական ուժերի մեծ մասի հայցերը։ News.am

ՔՊ-ականները ոչնչից այդքան շատ չեն վախենում, որքան՝ ճշմարտությունից. Լևոն Զուրաբյան

ՔՊ-ականները ոչնչից այդքան շատ չեն վախենում, որքան՝ ճշմարտությունից, այս մասին հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։   «Մեզնից վախենում են, քանի որ մենք ճշմարտությունն ենք ասում:   Նրանք սերիական ստախոսներ են, իսկ սերիական ստախոսներն ամենաշատը ճշմարտությունից են վախենում»,- նշել է Զուրաբյանը։

Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 27-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունիսի 27-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 366 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 369,5 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 418 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 422,5 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,10 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,55 դրամ փոխարժեքով։

Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը, որովհետև ընդդիմությունը համատարած ընտրակաշառք է բաժանում։ Այս մասին Սահմանադրական դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Լրագրողի հարցին՝ եթե լսեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հեռախոսազանգերը, ըստ Գալյանի, ի՞նչ կլսեին, նա պատասխանել … Read more

«Նման անարդար որոշումները՝ պրոֆեսիոնալին ազատել միայն այն պատճառով, որ հարազատը Փաշինյանի տեսակետից տարբերվող դիրքորոշում ունի, նվաստացուցիչ է բոլորիս համար»

Ընդդիմադիր Էդգար Ղազարյանի քույրը՝ դեղերի փորձագիտական կենտրոնի 30 տարվա աշխատակից Լիլիթ Ղազարյանը երեկ ծանուցվել է աշխատանքային պայմանագրի լուծարման մասին։ Անակնկալ չէր՝ դեպքերը սկսել էին զարգանալ ընտրությունների հենց հաջորդ օրը։ «Տնօրենն ինձ հայտնեց, որ ես պետք է դիմում գրեմ աշխատանքից ազատվելու վերաբերյալ։ Հիմնավորումը հենց այդպես էլ ներկայացրեց, որ ասվել է, որ ես պետք է դիմում գրեմ՝ … Read more