Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հասարակություն 27.06.2026 | 18:27 Դիմողները պարտավոր էին ապացուցել ոչ միայն այն, որ քաղաքական խոսքը եղել է սահմաններից դուրս, այլև որ այն իրական ազդեցություն է ունեցել ընտրողների քաղաքական կամքի ձևավորման վրա և իր ծավալով կարող էր ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Այս մասին Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ժամանակ ասաց ՔՊ-ի ներկայացուցիչ, … Read more

Նազիկ Ավդալյանը, Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող անչափահասներին

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև անվանի մարզիկներ՝ Նազիկ Ավդալյանը, Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող անչափահասներին։ Հանդիպման ընթացքում մարզիկները կիսվել են իրենց կյանքի պատմություններով, խոսել հաղթահարած դժվարությունների, մարզական ճանապարհին … Read more

Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը

ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման 2026–2033 թվականների ռազմավարական ծրագիրը սահմանում է ոլորտի զարգացման երկարաժամկետ տեսլականը, ռազմավարական ուղղությունները և գործիքակազմը՝ արձագանքելու ինչպես համաշխարհային տեխնոլոգիական վերափոխումներին, այնպես էլ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություններին։ Այդ մասին սոցցանցում գրառում է կատարել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և տեսանյութ հրապարակել։ Դիտումների քանակ3

Հայաստանի և Վրաստանի անվտանգային կառույցները նախանշում են համագործակցության նոր ուղղություններ

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գելա Գելաձեին։ Այդ մասին հայտնում են ՆԳ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները։ Սարգսյանն ու Գելաձեն կարևորել են երկու երկրների իրավապահ և անվտանգության կառույցների միջև ձևավորված բարձր մակարդակի և արդյունավետ համագործակցությունը։ Գերատեսչությունների … Read more

Մեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան

27 Հունիս, 2026 18:31 Ուղիղ մեկ տարի առաջ բոլորս արձանագրեցինք, որ հունիսի 27-ը դարձավ հայ ժողովրդի համազգային ամոթի ու խայտառակության հերթական հանգրվաններից մեկը։ Այդ օրը Հայաստանի իշխանությունները պաշտոնապես սկսեցին արշավը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ՝ գրոհելով Մայր Աթոռը։ Հենց այդ օրը վերջնականապես պարզ դարձավ, որ գլխավոր ապալեգիտիմի … Read more

«Հեզբոլլահի» առաջնորդը Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը անվանել է «խայտառակ և ոչ լեգիտիմ»

«Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը խիստ քննադատել է Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը՝ այն բնութագրելով որպես «նվաստացուցիչ, խայտառակ և ոչ լեգիտիմ»։ Նրա խոսքով՝ դրա փոխարեն պետք է իրականացվեն Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված փոխըմբռնման պայմանավորվածությունները, որոնք վերաբերում են Լիբանանում հրադադարի պահպանմանը։ Քասեմը նաև հայտարարել է, որ Իսրայելի զորքերի դուրսբերումը Լիբանանից դիմադրության ուժերի զինաթափման հետ … Read more