Նազիկ Ավդալյանը, Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող անչափահասներին

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև անվանի մարզիկներ՝ Նազիկ Ավդալյանը, Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող անչափահասներին։

Հանդիպման ընթացքում մարզիկները կիսվել են իրենց կյանքի պատմություններով, խոսել հաղթահարած դժվարությունների, մարզական ճանապարհին ունեցած փորձությունների և արձանագրած հաջողությունների մասին։

Այցի նպատակն էր խրախուսել անչափահասներին, նպաստել նրանց սոցիալական վերականգնման գործընթացին և ներկայացնել հաջողության հասնելու այն ուղիները, որոնք հիմնված են նպատակասլացության, աշխատասիրության և ինքնակատարելագործման վրա։

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment