ՀԴԲ–ի ղեկավարը Ռուսաստան չի մեկնել. գերատեսչությունը հերքել է լուրը

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե ԱՄՆ ՀԴԲ տնօրենն իբր մեկնել է Ռուսաստան՝ հանդիպում անցկացնելու նպատակով:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քեշ Փաթելն այսօր մասնակցել է Վիրջինիա նահանգում կայացած միջոցառմանը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նրա մասնակցությամբ միջոցառումը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներից մեկով:

«WSET ABC 13» հեռուստաալիքը կադրեր է ցուցադրել Լինչբուրգ քաղաքում անցկացված միջոցառումից, որտեղ Փաթելը կոնգրեսական Ջոն Մաքգուայերի հետ կլոր սեղան է անցկացրել՝ տեղական իրավապահ մարմինների ներկայացուցիչների և Լիբերտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ:

Ավելի ուշ ՀԴԲ-ն սոցիալական ցանցերում հրապարակել է այդ միջոցառման ժամանակ տնօրենի ելույթից մի հատված:

Հիշեցնենք, որ MS գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, թե ԱՄՆ ՀԴԲ տնօրեն Քեշ Փաթելը ժամանել է Ռուսաստան՝ հանդիպում անցկացնելու նպատակով:

Leave a comment