Սուրենավան գյուղում Nissan Rogue ավտոմեքենա է այրվել. այնտեղ հայտնաբերել են 3 կիսամոխրացած մարմիններ

Այսօր՝ հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին, Սուրենավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ … Read more

Կ՚ակնկալենք, որ Հայկական Ցեղասպանութիւնը ճանչցած Իսրայէլը կը ստանձնէ իր պատասխանատուութիւնը՝ սատարելով յիշողութեան յաւերժացումին եւ պայքարելով անոր ժխտումին դէմ. ՀՅԴ Հայ Դատ

ՀՅԴ Հայ Դատի կեդրոնական խորհուրդի յայտարարութիւնը՝ Իսրայէլի կառավարութեան կողմէ Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու առիթով Իսրայէլի կառավարութիւնը միաձայն հաւանութիւն տուած է Հայոց ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանչնալու երկրի Արտաքին գործոց նախարար Կիտէօն Սաարի նախագիծին։ Ըստ հաղորդումներուն, ճանաչումի բանաձեւի նախագիծը այժմ կ՚ուղարկուի խորհրդարան, առ ի որդեգրում։ ԱԳ նախարարը իր խօսքին մէջ անդրադարձած է, թէ անցեալին եւս եղած են նման նախաձեռնութիւններ, … Read more

ՀՀ իշխանությունները հույս ունեն պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կրճատել մինչև 45%

https://arm.sputniknews.ru/20260629/hh-ishkhanutjunnery-hujs-unen-partq-hna-haraberakcutjuny-krtshatel-minchev-45-103892555.html ՀՀ իշխանությունները հույս ունեն պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կրճատել մինչև 45% ՀՀ իշխանությունները հույս ունեն պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կրճատել մինչև 45% Sputnik Արմենիա Կոնկրետ ժամկետներ, ըստ Ավանեսյանի, նշել հնարավոր չէ, քանի որ հնարավոր չէ նախապես կանխագուշակել բոլոր գործոնները, որոնք ազդում են այդ հարաբերակցության վրա։ 29.06.2026, Sputnik Արմենիա 2026-06-29T08:54+0400 2026-06-29T08:54+0400 2026-06-29T08:54+0400 բյուջե հնա (համախառը ներքին արդյունք) տնտեսություն հայաստան … Read more

Փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխվել են կենդանաբանական այգի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News Հունիսի 28-ին՝ ժամը 20։06-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն բնակավայրի 10-րդ փողոցում կա վիրավոր արագիլ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխվել են Արմավիրի կենդանաբանական այգի: —00—ՍՊ

Գնահատելի է Գագիկ Ստամբուլցյանի ավանդը վիրաբուժության զարգացման գործում․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Գագիկ Ստամբուլցյանի մահվան կապակցությամբ։ Նախարարը գրառում է արել․ «Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի  մահվան մասին։  Գնահատելի է նրա ավանդը վիրաբուժության զարգացման, առողջապահության կազմակերպման գործում:Կիսում եմ հարազատների, գործընկերների և նրան ճանաչողների վիշտը»:

Այս չարամիտ փորձը, որն անտեսում է իրավական և պատմական փաստերը, բացահայտում է Նեթանյահուի և նրա հանցակիցների դժվարին վիճակը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ նախագծին հավանություն տալու վերաբերյալ։ Հայոց ցեղասպանությունը հայտարարության մեջ անվանված է «1915 թվականի իրադարձություններ»։ «Իսրայելի կառավարությունը, որն ամբողջ աշխարհի աչքի առաջ համակարգված հալածանքներ է իրականացնում պաղեստինցի ժողովրդի նկատմամբ և ներկայումս գտնվում է Արդարադատության միջազգային դատարանում՝ Գազայի բնակիչների դեմ ցեղասպանության հանցագործության … Read more

Ռուսաստանի ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում մոտ 210 Ուկրաինական դրոն են խոցել

https://arm.sputniknews.ru/20260629/rusastani-hop-mijvocnery-mek-gisherva-yntacqum-mvot-210-ukrainakan-drvon-en-khvocel-103950304.html Ռուսաստանի ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում մոտ 210 Ուկրաինական դրոն են խոցել Ռուսաստանի ՀՕՊ միջոցները մեկ գիշերվա ընթացքում մոտ 210 Ուկրաինական դրոն են խոցել Sputnik Արմենիա Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ տարածքը։ 29.06.2026, Sputnik Արմենիա 2026-06-29T08:56+0400 2026-06-29T08:56+0400 2026-06-29T08:56+0400 դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը … Read more

Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս. Financial Times

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News Financial Times-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունից հետո Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս։ Պարբերականի տվյալներով՝ նեղուցում դեռևս կարող է մնալ մինչև 80 ծովային ական։ Financial Times-ի փոխանցմամբ՝ ներկայումս նավերը կարող են երթևեկել միայն երկու երթուղով՝ Իրանի Լարակ կղզու մերձակայքով և Օմանի ափամերձ գոտու երկայնքով։ Նույնիսկ նավարկության … Read more