Ֆոն դեր Լյայեն․ ԵՄ-ը պատրաստ է մինչև 2 մլրդ եվրո տրամադրել տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացման համար

Ֆոն դեր Լյայեն․ ԵՄ-ը պատրաստ է մինչև 2 մլրդ եվրո տրամադրել տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացման համար

Շուրջ 100 երկրի ներկայացուցիչներ կժամանեն Իրան՝ Ալի Խամենեիին հրաժեշտ տալու

Շուրջ 100 պետությունների ներկայացուցիչներ ներկա կլինեն Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը: Տեղեկությունը հայտնում է IRIB-ը` հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայիին։ Հուլիսի 3-ի առավոտյան տեղի կունենա հրաժեշտի արարողություն ժողովրդի մասնակցությամբ, իսկ օրվա երկրորդ կեսին կմիանան օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակությունները: Ինչպես նշել են Իրանի ԱԳՆ-ում, հյուրերի թվում կլինեն պետությունների ղեկավարներ, խորհրդարանների խոսնակներ, … Read more

Դասալիքները ամեն անգամ չնահանջողին ու հայրենիքին հավատարմությամբ ծառայողի մեջ տեսնում են իրենց ամոթը․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ստրուկները ատում են ազատներին։ Թշնամուն հանձնվողները ատում են չհանձնվողներին։ Դասալիքներն ատում են չնահանջողներին։ Ինձ համար սա ապացուցման կարիք չունեցող թեզ է։ Իմ կյանքի ընթացքում ես դա տեսել եմ, պատմության իմ ուսումնասիրություններում ես դրանում համոզվել եմ։ Եվ հոգեբանությունն էլ դրա օգտին է խոսում։ Ստրուկները ազատների մեջ տեսնում են նախատինք իրենց ստրկական … Read more

Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից

Ղրղզստանի իշխանությունները Ռուսաստանում վառելիքի ճգնաժամի ֆոնին օգնություն են խնդրել Ղազախստանից, Ադրբեջանից, Ուզբեկստանից և Թուրքմենստանից և Բելառուսից։ Ղրղզստանի Էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ «պաշտոնական դիմումներ» է ուղարկել այդ երկրներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը՝ վառելիքի կայուն մատակարարումը պահպանելու համար, գրում է Meduza-ն։ Միաժամանակ, նախարարությունը հայտարարել է, որ բանակցություններ են տարվում մատակարարումները դիվերսիֆիկացնելու և «այս ոլորտում միջազգային համագործակցությունն … Read more

«Կլինի՞ մի քիչ հանգստանամ, ութ տարի առաջնագծում «ավտոմատը» ձեռքս կանգնած եմ եղել». Ալեն Սիմոնյան

«Թողեք մի քիչ հանգստանամ։ Կլինի՞ մի քիչ հանգստանամ, ութ տարի առաջնագծում «ավտոմատը» ձեռքս կանգնած եմ եղել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հարցերը հետևյալն էին՝ նեղացածության արդյո՞ւնք է, որ մանդատը չի վերցնում, և ինքն իր համար ստացե՞լ է հարցի պատասխանը՝ ինչու թիմը նման որոշում կայացրեց։ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ նման խոսակցություն չի … Read more

Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն. Արփինե Սարգսյան

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կառավարության նիստում ներկայացրեց վարորդական իրավունքի ստացման և վերականգնման գործընթացներին…

Արտահանման աջակցության գործակալության ձևավորման պրոցեսն ընթացքի մեջ է, առաջիկայում կձևավորվի. վարչապետ

Կառավարությունը չի սպասել ԵՄ աջակցությանը, Կառավարությունը միջոցներ է ձեռնարկել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտահանմանն ուղղված 18 միլիոն եվրո ԵՄ-ի աջակցությանը: «Այդ աջակցությունն իրականացվում է: Արտահանման աջակցության գործակալության ձևավորման պրոցեսն ընթացքի մեջ է, առաջիկայում կձևավորվի»,- ասաց վարչապետը: Ավելի վաղ ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վարչապետի հետ … Read more