Երգիչ, երգահան և պրոդյուսեր Եսայի Ալթունյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Արվեստների և գրականության ասպետի շքանշանով

Շնորհավորում ենք ֆրանսահայ հայտնի երգիչ, երգահան և պրոդյուսեր Եսայի Ալթունյանին (Essaï Altounian)՝ ֆրանսիական Արվեստների և գրականության ասպետի շքանշանով (Chevalier de l’Ordre des Arts et des Lettres) պարգևատրվելու կապակցությամբ։ Հուլիսի 1-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում շքանշանը նրան հանձնել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Ատալը։ Այս բարձր պետական պարգևը շնորհվել է արվեստի, երաժշտության և … Read more

Վրաստանի ՊՆ նախկին ղեկավարին դատապարտել են 2,5 տարվա բանտարկության՝ իշխանության  տապալման կոչերի համար

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայային դատապարտել է երկու տարի վեց ամսվա բանտարկության՝ Վրաստանի գործող իշխանության…

Սիցիլիայում Էթնա հրաբխի ժայթքման պատճառով սահմանափակվել է օդային հաղորդակցությունը

Սիցիլիայի Կատանիա օդանավակայանը դադարեցրել է չվերթերի ընդունումը՝ Էթնա հրաբխի ժայթքման պատճառով, մեկնումներն առայժմ չեն չեղարկվում, հաղորդել է իտալական հեռուստատեսությունը։ Հրաբուխն ակտիվացել է հունիսի վերջին։ Իտալացի գիտնականների տվյալներով՝ կիրակի առավոտյան օդ է նետվել 1,5 կմ բարձրությամբ մոխրի սյուն: Էթնան համարվում է Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը: Այն գտնվում է Սիցիլիայի արևելքում և պարբերաբար ժայթքում է։

Ասել է՝ «վենդետա լինելու է, սաղին նստացնելու եմ», դա էլ անում են․ Շարմազանով

https://arm.sputniknews.ru/20260706/asel-e-vendeta-linelu-e-saghin-nstacnelu-em-da-el-anum-en-sharmazanvov-104267612.html Ասել է՝ «վենդետա լինելու է, սաղին նստացնելու եմ», դա էլ անում են․ Շարմազանով Ասել է՝ «վենդետա լինելու է, սաղին նստացնելու եմ», դա էլ անում են․ Շարմազանով Sputnik Արմենիա ՀՀԿ-ն պատրաստ լինել նախաձեռնվող ընդդիմադիր հակաիշխանական պայքարի մեջ՝ առանց որևէ ամբիցիայի։ 06.07.2026, Sputnik Արմենիա 2026-07-06T15:41+0400 2026-07-06T15:41+0400 2026-07-06T15:48+0400 հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ) աժ փոխնախագահ էդուարդ շարմազանով էդուարդ … Read more

Երեք մասնագիտություն, որոնցում կարելի է տարեկան վաստակել մինչև 100 հազար դոլար՝ առանց բարձրագույն կրթության

ԱՄՆ-ում բարձրագույն կրթության միջին արժեքը 2000 թվականից ի վեր կրկնապատկվել է: Այս մասին գրում է The Independent-ը։ Պարբերականը ներկայացրել է երեք մասնագիտություն, որոնց համար պաշտոնապես բարձրագույն կրթության դիպլոմ չի պահանջվում, սակայն հնարավոր է տարեկան վաստակել մոտ 100 հազար դոլար։ Առաջին մասնագիտությունը էլեկտրիկն է։ Նրա հիմնական պարտականություններն են էլեկտրամատակարարման, կապի, լուսավորության և ավտոմատացման համակարգերի տեղադրումը, տեխնիկական … Read more

Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների շարքում

«Ակնկալում ենք, որ ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների առաջընթաց զարգացումը՝ բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի ոգով։ Չնայած համաշխարհային տնտեսության տուրբուլենտությանը՝ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների շարքում»: Այս մասին Եկատերինբուրգում ընթացող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հավելելով, … Read more

ՌԴ-ն անցել է ճանապարհի հիմնական մասը՝ տեխնոլոգիական անկախություն ապահովելու համար․ Միխայիլ Միշուստին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Իննոպրոմ-2026» միջազգային ցուցահանդեսում հայտարարել է, որ Ռուսաստանը զգալի առաջընթաց է գրանցել տեխնոլոգիական անկախության ապահովման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ռուսական ավիաշինության և արդյունաբերության մի շարք նախագծեր արդեն անցել են փորձարկումների փուլը և մոտ ապագայում կմտնեն սերիական արտադրություն։

Ինչ են քննարկելու Թրամփը և Էրդողանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ համագործակցության խորացման հեռանկարները, հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության տնօրեն Բուրհանեթթին Դուրանը։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի հուլիսի 7-ին պաշտոնական այցով կժամանի մեր երկիր՝ մեր նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Անկարայում … Read more