Այս մասին Եկատերինբուրգում ընթացող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հավելելով, որ ռուսական ընկերություններն ակտիվորեն ներգրավված են Հայաստանի հանքարդյունաբերության, էներգետիկայի, մեքենաշինության և թվային տնտեսության ոլորտներում։
ՌԴ վարչապետը կարևորել է ռուս ներդրողների համար հարմարավետ ռեժիմի պահպանումը և նրանց իրավունքների պաշտպանությունը։
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ «Իննոպրոմ» ցուցահանդեսն անվանելով համագործակցության հարթակ։
«Այս հանդիպումը շատ լավ առիթ է մեր հարաբերությունների օրակարգի ողջ սպեկտրը քննարկելու և, ինչպես ասում են, ժամացույցները ճշգրտելու համար։ Վերջին ժամանակներս որոշ խնդրահարույց հարցեր են ի հայտ եկել, հուսով եմ՝ կքննարկենք և կլուծենք դրանք»,-ասել է Փաշինյանը։