Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և Շուշիի ադրբեջանական օկուպացիայից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բազմիցս հայտնվել է մասնագետների ուշադրության կենտրոնում։ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին եկեղեցին երկու անգամ ռմբակոծվել է և ենթարկվել վանդալիզմի: Ադրբեջանական կողմի իրականացրած «վերկանգնման» արդյունքում հեռացվել է գմբեթի վեղարը՝ եկեղեցու հյակականություն արտահայտող կարևոր տարրերից մեկը: Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org-ը գրում է։ «Բայց … Read more

Երևանի ռեստորաններից մեկում ապօրինի զենք-զինամթերք կրող 38-ամյա տղամարդ է ձերբակալվել

Հրազեն ապօրինի պահելու և կրելու վերաբերյալ տեղեկությունը Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին օգոստոսի 31-ին։ Ժամը 16․30-ին մայրաքաղաքի ռեստորանային համալիրներից մեկում նրանք ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին տեղափոխեցին Նոր Նորքի բնակիչ 38-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կարճացված զույգ փողերով ողորկափող հրացան՝ երկու փամփուշտով։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, այլ ոչ թե ռաբիզ երաժշտության տակ փող աշխատելու «բիզնես օբյեկտ»․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը գրում է․ «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հովհաննավանքում, այլևս լոկ եկեղեցական կանոնների խախտում չէ․ սա բացահայտ սրբապղծություն է, հոգևոր վանդալիզմ և ազգային-եկեղեցական արժեքների ոտնահարում։ Կարգալույծ Ստեփան Ասատրյանի ազատ անկումը շարունակվում է՝ եկեղեցական կարգապահության մերժումից մինչև իր իսկ Եկեղեցու դեմ բացահայտ առճակատում, Հովհաննավանքի զավթում, կարգալույծ վիճակում ապօրինի ծիսական գործունեության ծավալում, Հայրապետի ու … Read more

Հովհաննավանքից «բլատնոյ» է հնչում, փարթիներ, կերուխում են կազմակերպում

«Իշխանություն» լրատվականն ահազանգեր է ստանում Օհանավանից։ Բնակիչները խմբագրությանը տեսանյութ են տրամադրել և պնդում են, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի»․ վանքի տարածքում փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, վրաններ են տեղադրվում, իսկ հոգևոր լռության փոխարեն մինչև ուշ երեկո հնչում է ռուսական «բլատնոյ» երաժշտություն և ռաբիզ։ Բնակիչների փոխանցած տեղեկությունները … Read more

Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց․ ՀՎԿԱԿ

Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց՝ մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին։ Իրականացվող հետազոտությունների արդյունքների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Ավելի վաղ հայտնել էինք՝ Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է … Read more

Սրբավայրը քեֆի և աղմուկի վայր չէ․ Աստծո տուն մտնողը պետք է մտնի երկյուղով, խոնարհությամբ և աղոթքով․ Տեր Մանուկ

Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը գրում է․ «Եկեղեցին Աստծո տունն է, աղոթքի, ապաշխարության և հոգու փրկության սրբավայր։ Ոչ ոք իրավունք չունի սուրբ խորանների ներքո աշխարհիկ աղմուկ, բարձր երաժշտություն և քեֆ կազմակերպելու՝ պղծելով այն վայրը, որտեղ դարեր շարունակ հայ ժողովուրդը ծնկի է եկել Աստծո առաջ։ Ուր՞ են Օհանավան համայնքի, հատկապես եկեղեցին փրկող Վաչիկ Ասատրյանները, կարգալույծ սրբապիղծին հսկող … Read more

Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի

Սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի: Նրանցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն։ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն օգոստոսի ընթացքում Բյուրեղավանի տարբեր հասցեներում շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ իրականացրել են ջրի նմուշառումներ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով շեղումներ չեն արձանագրվել։ … Read more

Ուիթքոֆը դրական է գնահատել Մոսկվայում և Կիևում կայացած բանակցությունների արդյունքները

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ դրական է գնահատում Մոսկվայում և Կիևում կայացած խաղաղ բանակցությունների արդյունքները, հաղորդում է Reuters գործակալությունը, փոխանցում է РИА Новости-ն։ «Ուիթքոֆը հայտարարել է, որ լավ զգացողություններ ունի ինչպես Մոսկվայում, այնպես էլ Կիևում անցկացված խաղաղ բանակցությունների վերաբերյալ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և … Read more

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

Երևանի՝ արտահանումը այլընտրանքային արտաքին շուկաներ վերաուղղելու փորձերը էական արդյունքներ չեն տվել, և Հայաստանի համար առանցքային տնտեսական գործընկերը շարունակում է մնալ ռուսական շուկան։ Այս մասին «Вести»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Այլ գործընկերների կողմից ցուցաբերվող սահմանափակ աջակցությունը չի կարող փոխարինել ռուսական խոշոր շուկայի ծավալներին և ենթակառուցվածքներին, որոնց հայկական արտադրողները պատմականորեն հարմարված են եղել»,-ասել … Read more

Փարիզի արվարձաններից մեկում պայթյունի հետևանքով երեխա է մահացել

Երկու տարեկան երեխա է մահացել, ևս յոթը վիրավորվել են Փարիզի արվարձաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին կիրակի օրը հայտարարել է Սեն-Սեն-Դենի դեպարտամենտի պրեֆեկտուրան։ Կոմունայի քաղաքապետ Սոֆիեն Քարումին սոցիալական ցանցերում հայտնել է, որ ողբերգության պատճառը գազի արտահոսքն է եղել։ Նա հավելել է, որ վիրավորներից երկուսը դեռևս ծանր վիճակում են։ Figaro թերթի փոխանցմամբ՝ տունը, … Read more