Ես մտածեցի՝ որտե՞ղ է այն «ականջակալը», որը պետք է դնել. Պեսկովը՝ Փաշինյանի հայերեն ելույթի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՇՀԿ գագաթնաժողովում Փաշինյանի հայերեն ելույթը։ «Ես մտածեցի՝ որտե՞ղ է այն «ականջակալը», որը պետք է դնել, որպեսզի լսեմ ռուսերեն թարգմանությունը, և նաև մտածեցի՝ կլինի՞ արդյոք ռուսերեն թարգմանություն, կա՞ արդյոք հայերենից ռուսերեն թարգմանիչ։ Թարգմանությունն իրականացվեց», –ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Պեսկովը։ Ըստ նրա, Փաշինյանի հայերեն ելույթն ազդանշան էր Հայաստանի ինքնիշխանությունն ընդգծելու … Read more

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային. կան վիրավորներ

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքի շուկային։ Քաղաքապետ Մաքսիմ Պուխովի խոսքով, կան տուժածներ՝ թեթև վնասվածքներով։ «Այսօր Կիևի ռեժիմը ևս մեկ անգամ հիշեցրեց մեզ, թե ում դեմ ենք կռվում և հարվածեց Կազատսկայա փողոցի շուկային։ Առկա է անօդաչու թռչող սարք, որը հարվածել է շուկային։ Կան տուժածներ, ենթադրաբար՝ թեթև վնասվածքներով։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց և … Read more

ԱՄՆ-ն ականազերծել է Հորմուզի նեղուցը

ԱՄՆ-ն գիշերը մաքրել է Հորմուզի նեղուցի ականները Այս մասին հաղորդում է Financial Times-ը։ Ավելի վաղ Պենտագոնի կենտրոնական հրամանատարության ղեկավար Բրեդ Կուփերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հաջողությամբ մաքրել է Հորմուզի նեղուցի ականները։ Իսկ Reuters-ը, հղում անելով ԻՀՊԿ-ին, հաղորդել էր, որ Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ և թույլ չի տա որևէ նավի անցնել առանց իշխանությունների թույլտվության։ … Read more

Համազգայինի Կեդրոնական Վարչության նախաձեռնությամբ՝ չորս կարևոր հրատարակչություն՝ Արցախի պատմամշակութային ժառանգությունը լուսարձակի տակ առնելու համար

Համազգայինի Կեդրոնական Վարչության նախաձեռնությամբ՝ չորս կարևոր հրատարակչություն՝ Արցախի պատմամշակութային ժառանգությունը լուսարձակի տակ առնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Վարչության ֆեյսբուքյան էջից։ «Արցախի պատմամշակութային ժառանգութեան պահպանումը, փաստագրումը, արժեւորումն ու հանրութեան ներկայացումը վերջին տարիներուն Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան կարեւորագոյն առաջնահերթութիւններէն մէկը դարձած է։ Արցախի շրջափակման, ապա՝ ամբողջական հայաթափման եւ բռնագրաւման պայմաններուն մէջ, երբ հայկական պատմամշակութային ժառանգութիւնը … Read more

«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

Սեպտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել «Ուիգմոր» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված երեխան մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը … Read more

13 և 12-ամյա աշակերտները վիճաբանել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց․ 2-ն էլ վիրավոր են

Սեպտեմբերի 3-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանները Էջմիածին քաղաքի թիվ 9 հիմնական դպրոցում «Զգուշացեք, երեխաներն են» միջոցառման շրջանակներում ծառայություն իրականացնելու ժամանակ հարակից տարածքից լսել են վիճաբանության ձայներ և, մոտենալով նշված վայրին, պարզել են, որ նշված դպրոցի աշակերտներ 13-ամյա Է․ Մ․-ն և 12-ամյա Ա․ Ղ․-ն վիճաբանում են միմյանց հետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ … Read more

Արաղչին Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի գործընկերների հետ քննարկել է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և իրավիճակի կայունացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։ Ինչպես հաղորդում է Mehr-ը, Իրանի ԱԳՆ-ն հայտնում է, որ շաբաթ երեկոյան Արաղչին զրուցել է Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանի … Read more

Իսրայելը հրետակոծել է Սիրիայի գյուղերից մեկը

Իսրայելական ուժերը հրետանային հարված են հասցրել Սիրիայի հարավ-արևմուտքում գտնվող Քունեյթրա բնալավայրի կենտրոնական մասին։ Ինչպես հաղորդել է սիրիական «Al Ekhbariya» հեռուստաալիքը, հարվածը հասցվել է Աս-Սամդանիա ալ-Շարքիա գյուղի ծայրամասին։ Տարածքը ՄԱԿ-ի անջատման դիտորդական ուժերի (UNDOF) մաս է կազմում, որը ստեղծվել է այն բանից հետո, երբ Իսրայելը գրավեց բնակավրի մեծ մասը։ Հարվածի հետևանքով զոհերի կամ վնասների մասին տեղեկություններ … Read more

Խոշոր հրդեհ՝ Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 08։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ … Read more

ԱՄՆ բանագնացների այցը ՌԴ ազդարարում է Վաշինգտոնի վերադարձը ուկրաինական հարցի կարգավորմանը. ԶԼՄ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Ռուսաստան ավարտվել է։ «The American Conservative»-ը գրում է, որ ամերիկյան պատվիրակության ժամանումը վկայում է Վաշինգտոնի կողմից հակամարտությունը դադարեցնելու ջանքերին վերադառնալու մասին: Հրատարակությունը նշում է, որ բանակցողները Մոսկվա են այցելել ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆի այցից անմիջապես հետո, և որ Թրամփի վարչակազմը վերսկսում է դիվանագիտական ​​փակուղուց հետո հրադադարի հասնելու … Read more