ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն՝ Եվրոպան չի կարողանա դիմակայել Ռուսաստանի հետ պատերազմին

ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, որ Եվրոպան չի կարողանա դիմակայել Ռուսաստանի հետ պատերազմին։ Ինչպես հայտնում է The Guardian-ը, Եվրոպան ներկայումս չի կարող դիմանալ երկարատև հյուծման պատերազմին Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում՝ ռազմական հակամարտությանը հանրային պատրաստվածության բացակայության պատճառով։ Եվրոպական ռազմական համակարգման ապագային նվիրված ֆորումում եվրոպացի պաշտպանության պաշտոնյաները հայտարարել են, որ եվրոպական հանրությունը, հնարավոր է, պատրաստ չէ երկարատև պատերազմի, ուստի ՆԱՏՕ-ն պետք է … Read more

Լաշա Տալախաձեն վերսկսել է մարզումները և պատրաստվում է աշխարհի առաջնությանը 5 սեպտեմբերի

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Լաշա Տալախաձեն վերսկսել է մարզումները Վրաստանի ծանրամարտի հավաքականի հետ և պատրաստվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Չինաստանում հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը։ Վրացի ծանրորդի գլխավոր երկարաժամկետ նպատակը 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է։ Այս պահին Վրաստանի ծանրամարտի ազգային և երիտասարդական հավաքականները ուսումնամարզական հավաք են անցկացնում Բակուրիանիում։ Թիմերը պատրաստվում … Read more

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում հարվածել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակվել է ԱՄՆ զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի վրա, երբ այն փորձել է մտնել Հորմուզի նեղուց։ Ինչպես փոխանցում է  Press TV հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ն։ Ավելի վաղ Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ԱՄՆ ուժերը հարձակվել են իրանական երեք նավթատար նավերի վրա Խարգ կղզու, Ջասկի մոտ և Օմանի ծոցում։ Ի պատասխան՝ իրանական … Read more

Օկուպացված Ակնայում ականի վրա տրակտոր է պայթել

Արցախում ականի հետ կապված միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Օկուպացված Ակնայում ականի վրա տրակտոր է պայթել։ Գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորը բախվել է ականի։ Պայթյունի հետևանքով վնասվել են սարքավորումները։ Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Քննություն է ընթանում։

Փաշինյանի հետ հույսեր կապողները և՛ Հայաստանում, և՛ դաշնակից Ռուսաստանում սխալվեցին․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ի՞նչ կլինի «թավշյա հեղափոխության արդյունքում»։ 14.11.2018 «Հայաստանում «թավշյա հեղափոխության» եւ Փաշինյանի վարչապետության իրական նպատակները կարծում եմ երկուսն են՝ հանձնել Արցախն ու փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը»։ Հ.Գ. Կյանքը ցույց տվեց, որ իմ գնահատխկանները իրականությանը շատ մոտ էին, իսկ Փաշինյանի հետ հույսեր կապողները եւ Հայաստանում, եւ դաշնակից Ռուսաստանում սխալվեցին»։

Պահանջում են ազատման դիմում գրել՝ Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ավանի մարզադպրոցում Լևոն Քոչարյանի հետ նկարը ճակատագրական է դարձել մարզչի համար։ Մարզադպրոցի տնօրեն Գենադի Ասլանյանը 6 տարվա աշխատակցի նկատմամբ սկսել է հետապնդումներ այն բանից հետո, երբ նրա ֆեյսբուքյան էջում լուսանկար է հայտնվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հետ։ Նախ զանգելով հրահանգել է Լևոն Քոչարյանի նկարը հեռացնել էջից և … Read more

Մարգարա-Վանաձոր ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ն․ հրդեհ է բռնկվել. կան վիրավորներ

Սեպտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։35-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» և «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Արմենիա» բժշկական … Read more

Ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփի բանագնացները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 5-ին Կրեմլում ընդունել է ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին: Հանդիպման հիմնական թեման Ուկրաինայի պատերազմն ու դրա ավարտի հնարավորություններն են եղել։ Կողմերը քննարկել են խաղաղության հասնելու և բանակցային գործընթացը առաջ տանելու հնարավոր քայլերը։ Կրեմլի ներկայացուցիչ Յուրի Ուշակովի խոսքով՝ բանակցությունները եղել են օգտակար, անկեղծ և կառուցողական։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը … Read more

Խոստովանում է՝ 2018-ին եղածը տապալել են ինքն ու իր թիմը․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է․ «Նիկոլ Փաշինյանն ասում է, թե մեր երկրին նորից հեղափոխություն է պետք։ Դե, սա գուցե իմպրովիզ է, որ նա անում է ԱԽ նախկին քարտուղարի՝ 2018-ի մասին գրքի շնորհանդեսին։ Մյուս կողմից, այդ իմպրովիզով նա ակամա խոստովանում է, որ 2018-ին եղածը նա տապալել է, նա՝ ու իր թիմը։ Որովհետեւ, եթե չլիներ տապալված, … Read more

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը

Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է, որը նվիրված է տաղավար տոներից մեկին՝ Խաչվերացին և տևում է երկուշաբթիից մինչև շաբաթ: Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից։ Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն. ուրախության, խրախճանքի օր, որին շաբաթապահք է հաջորդում: