Արցախում ականի հետ կապված միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Օկուպացված Ակնայում ականի վրա տրակտոր է պայթել։
Գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորը բախվել է ականի։ Պայթյունի հետևանքով վնասվել են սարքավորումները։
Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Քննություն է ընթանում։