ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում հարվածել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակվել է ԱՄՆ զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի վրա, երբ այն փորձել է մտնել Հորմուզի նեղուց։

Ինչպես փոխանցում է  Press TV հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ն։

Ավելի վաղ Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ԱՄՆ ուժերը հարձակվել են իրանական երեք նավթատար նավերի վրա Խարգ կղզու, Ջասկի մոտ և Օմանի ծոցում։

Ի պատասխան՝ իրանական ուժերը հարվածել են ԱՄՆ-ի հետ կապված երեք նավթատար նավերի Հորմուզի նեղուցում, իսկ Reuters-ը ավելի ուշ հայտնել է, որ ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել ամերիկյան ավիակիրի և ականակիրի վրա։

Leave a comment