Ուիթքոֆը դրական է գնահատել Մոսկվայում և Կիևում կայացած բանակցությունների արդյունքները

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ դրական է գնահատում Մոսկվայում և Կիևում կայացած խաղաղ բանակցությունների արդյունքները, հաղորդում է Reuters գործակալությունը, փոխանցում է РИА Новости-ն։

«Ուիթքոֆը հայտարարել է, որ լավ զգացողություններ ունի ինչպես Մոսկվայում, այնպես էլ Կիևում անցկացված խաղաղ բանակցությունների վերաբերյալ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները ժամանել են Կիև՝ ուկրաինական կարգավորման շուրջ խորհրդակցություններին մասնակցելու համար։ Նախօրեին Կրեմլում տեղի էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ։

Ռուսաստանի առաջնորդն այդ հանդիպման ընթացքում ընդգծել է ուկրաինական հակամարտության բոլոր արմատական պատճառների վերացման անհրաժեշտությունը, լրագրողներին հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Leave a comment