Թշնամի երկիրը հայտնել է՝ որքան գումարի ապրանք է արտահանել Հայաստան

Այս տարվա հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ։ Ըստ Ադրբեջանի Պետական ​​մաքսային կոմիտեի տվյալների՝ այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0.08%-ը, նշում է APA-Economics-ը։ Այս տարվա հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը այլ երկրների հետ կազմել է 17,403,345,140 դոլար։

Քանի ընտրող է ընդգրկված ռեգիստրում

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող։ Այս մասին հայտնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների … Read more

Դիմում եմ մոլագարին ուղեկցող առողջապահության նախարարին․ զբաղվե՛ք հիվանդի առողջությամբ, վիճակը գնալով բարդանում է. Իշխան Սաղաթելյան

«Դիմում եմ մոլագարին ուղեկցող առողջապահության նախարարին․ զբաղվե՛ք հիվանդի առողջությամբ, վիճակը գնալով բարդանում է»,- ՖԲ իր էջում հրապարակած տեսանյութում ասում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ և վտանգավոր է գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսույթում տարածվող` վիրավորանք, անհանդուրժողականություն և բռնություն քարոզող խոսույթը։ Ժողովրդավարական հասարակությունում քաղաքական մրցակցությունը պետք է հիմնված լինի գաղափարների, ծրագրերի և հանրությանը հուզող խնդիրների շուրջ բովանդակային քննարկումների վրա։ Մինչդեռ՝ ամենօրյա ռեժիմով արձանագրվում են մի շարք դեպքեր, երբ քաղաքական բանավեճը տեղափոխվում է փոխադարձ … Read more

ՀԱՊԿ-ում հատուկ ուշադրություն է դարձվել Եվրասիայում անվտանգության ոլորտում տիրող իրավիճակին

Վիեննայում տեղի է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հանդիպումը։ Կողմերը քննարկել են միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ հատուկ ուշադրություն դարձնելով Եվրասիայում անվտանգության ոլորտում տիրող իրավիճակին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային կազմակերպությունների դերին՝ կայուն քաղաքական երկխոսության ապահովման և անվտանգության ու համագործակցության հարցերով հավասարակշռված որոշումների ընդունման գործում։ Նշվել է տարածաշրջանային … Read more

Փաշինյանի հետ բանավիճելը համարել են խուլիգանություն. մանրամասներ՝ Օսիպյանի ձերբակալությունից

Քիչ առաջ ձերբակալված Արթուր Օսիպյանը ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով, այս մասին «News.5tv.am»-ին հայտնում են ՆԳՆ-ից. «Նշված անձը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»: Օսիպյանը ուղղակի բանավիճել էր Փաշինյանի հետ: Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը Փաշինյանին ցուցադրել է արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի գրառումը, որը նա արել էր Փաշինյանին մոտենալուց առաջ՝ գրառման մեջ … Read more

ԱՄՆ-ն 30 օրով երկարաձգել է ռուսական նավթ գնելու թույլտվությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը որոշել է ևս 30 օրով երկարաձգել որոշումը, որը թույլ է տալիս գնել պատժամիջոցների ենթարկված ռուսական նավթ։ Ինչպես գրում է Reuters-ը, նախարարության որոշումը վերաբերում է միայն ծովային ճանապարհով տեղափոխվող նավթին։ Ավելի վաղ մի քանի երկրներ ԱՄՆ-ից ռուսական նավթ գնելու լրացուցիչ ժամանակ են խնդրել Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի ֆոնին։   … Read more

Փաստացի այս «մասկի-շոուն» դեռ երկու օր առաջ ցուցադրվել էր Հ1-ին պատկանող Հայաստանից դուրս հեռարձակվող ալիքով. Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջարկում եմ ֆակտչեքինգով զբաղվող իշխանամերձ կառույցներին կամավոր սկզբունքներով բացահայտել իշխանական այսօրվա մանիպուլացիաները։ Փաստացի այս «մասկի-շոուն» դեռ երկու օր առաջ (շաբաթ օրը) արդեն ցուցադրվել էր Հ1-ին պատկանող Հայաստանից դուրս հեռարձակվող ալիքով)։ Այնուհետև իշխանամերձ տելեգրամ ալիքը դրա սքրինը դնում է իր մոտ, ունհաթաթա տալիս մարդկանց, իսկ քիչ անց հեռացնում իր մոտից։ … Read more

Թրամփը հետաձգել է մայիսի 19-ին նախատեսված հարվածներն Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգել է Իրանին հասցվելիք հարվածները, որոնք ծրագրում էր իրականացնել մայիսի 19-ին։ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ դա արել է Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների խնդրանքով։ Այս խնդրանքը հիմնավորել են նրանով, որ «ներկայումս լուրջ բանակցություններ են ընթանում», որոնց արդյունքում «ձեռք կբերվի մի համաձայնություն, որը լիովին ընդունելի … Read more