Ռուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվել

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են իրենց երկրների տասը քաղաքացիների։ Բելառուսը տարածք է տրամադրել փոխանակման համար։

«Բելառուսի Հանրապետությունը, հետևողականորեն պահպանելով խաղաղ դիրքորոշումը և ծառայելով որպես երկխոսության հուսալի հարթակ, իրականացրել է ևս մեկ մարդասիրական առաքելություն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ սկսվել է տասը ուկրաինացիների և տասը ռուսների հայրենադարձությունը։

Leave a comment