Քիչ առաջ ձերբակալված Արթուր Օսիպյանը ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով, այս մասին «News.5tv.am»-ին հայտնում են ՆԳՆ-ից.
«Նշված անձը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»:
Օսիպյանը ուղղակի բանավիճել էր Փաշինյանի հետ:
Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը Փաշինյանին ցուցադրել է արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի գրառումը, որը նա արել էր Փաշինյանին մոտենալուց առաջ՝ գրառման մեջ նշելով.
«Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք, բռնցնեմ, բմբուլները հանեմ օդ»։