«Հրապարակ». ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինչ վարույթ է հարուցվել
«Հրապարակ» թերթը գրում է. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել, բայց ոչ թե Արսեն Գևորգյանի մահվան առիթով, այլ կալանավորներից մեկի՝ հեռախոս գործածելու:
Մեր տեղեկություններով՝ մեղադրանք է առաջադրվել բանտի 6 աշխատակցի` Ալբերտ Հարությունյանը, Էդգար Ղազարյանը, Ռուբեն Ասատրյանը, Նարեկ Բալդրյանը, Կարապետ Պողոսյանը, Ռազմիկ Գասպարյանը մեղադրվում են ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նրանք լիարժեք չեն վերահսկել խցերը, չեն խուզարկել, ինչի հետևանքով կալանավոր Հովհաննես Սաֆարյանը երկար ժամանակ բջջային հեռախոս է օգտագործել և դրա միջոցով ձեռք բերել ու տարածել անչափահասների վերաբերյալ պոռնկագրական նյութեր։ Սաֆարյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, գործի վերաբերյալ ինֆորմացիան «Դատալեքս»-ում փակ է։ Ըստ մեղադրանքի՝ ՔԿՀ աշխատողների անփութության հետևանքով կալանավորը շարունակել է ծանր հանցագործություն կատարել նաև բերդում գտնվելու ժամանակ։
Հիշեցնենք. սեպտեմբերին այս ՔԿՀ-ից մի աշխատակից էլ էր ձերբակալվել»։