ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգել է Իրանին հասցվելիք հարվածները, որոնք ծրագրում էր իրականացնել մայիսի 19-ին։
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ դա արել է Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների խնդրանքով։
Այս խնդրանքը հիմնավորել են նրանով, որ «ներկայումս լուրջ բանակցություններ են ընթանում», որոնց արդյունքում «ձեռք կբերվի մի համաձայնություն, որը լիովին ընդունելի կլինի» ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի բոլոր երկրների համար։
Թրամփը նաև հավելել է, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են անհապաղ սկսել լայնածավալ հարձակում, եթե բանակցությունները ձախողվեն։