Թուրքիայի Ադանա նահանգը վերածվել է Եվրոպայից ներմուծվող պլաստիկ թափոնների կուտակման հիմնական վայրերից մեկի, ինչը լուրջ բնապահպանական խնդիրներ է առաջացնում տարածաշրջանում։ Այս մասին «Region Monitor»-ի փոխանցմամբ, հայտնում է France 24-ը։
Պարբերականի տվյալներով՝ 2025 թվականին Թուրքիան Եվրամիությունից ներմուծել է 510 հազար տոննա, իսկ Մեծ Բրիտանիայից՝ 140 հազար տոննա պլաստիկ թափոն։ Դրանց շուրջ 60%-ն ուղարկվում է Ադանա, որտեղ գործում է վերամշակման մոտ 170 ընկերություն։
Հոդվածում նշվում է, որ չվերամշակվող պլաստիկ թափոնների մի մասը հայտնվում է բնության մեջ կամ այրվում բաց տարածքներում՝ աղտոտելով գյուղատնտեսական հողերն ու Միջերկրական ծովը։
Ծովային կենսաբան, պրոֆեսոր Սեդաթ Գյունդողդուի խոսքով՝ Միջերկրական ծովում միկրոպլաստիկի որոշ չափված կոնցենտրացիաներ մինչև 65 անգամ գերազանցում են նախկինում արձանագրված մակարդակները։ Նրա պնդմամբ՝ այդ մասնիկների 93%-ը ծագում է վերամշակման կենտրոններում մանրացված թափոններից։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: