Հայաստանում գնաճը շարունակվում է․ ինչ է կատարվելու

Հայաստանում սպառողական գնաճը շարունակում է աճել։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի առաջին ամիսներին արձանագրվել է գնաճի կայուն արագացում, իսկ փորձագիտական շրջանակներում նշվում է, որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի հնարավոր խզման դեպքում իրավիճակը կարող է էլ ավելի բարդանալ։ Հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գնաճը կազմել է 3,8%, փետրվարին՝ 4,3%, մարտին՝ 4,5%, իսկ ապրիլին … Read more

Միկրոավտոբուսը բախվել է 14-ամյա հեծանվորդին․ երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 22-ին, միկրոավտոբուսի և հեծանվորդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:10-ի սահմաններում  Վիլնյուսի փողոցում, թիվ 35/7 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 68-ամյա Գագիկ Բ․-ն վարած, թիվ 64 համարի երթուղին սպասարկող  միկրոավտոբուսով բախվել է հեծանվորդ, Երևանի բնակիչ 14-ամյա Գագիկ Ա․-ին։ Բախման հետևանքով հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ուգիմոր Քլինիք» բժշկական կենտրոն։ Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» մասնակից 173 տրանսպորտային միջոց. 74-ի ղեկին եղել են անչափահասներ

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն: Մայիսի 22-ի ժամը 20.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 173 տրանսպորտային միջոց, որոնցից 74-ի ղեկին եղել են անչափահասներ։ Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին։

ԵՊՀ ռեկտորն օրենք է խախտել. բուհում լռում են

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում տարածել է Պաշտպանության ՔՊ-ական նախարար Սուրեն Պապիկյանի քարոզարշավային, կուսակցական տեսանյութով, որտեղ նա քննադատում է քաղաքական հակառակորդներին։ Սա Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքի խախտում է։ Թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չհաջողվեց ստանալ ԵՊՀ-ից, քանի որ մամուլի քարտուղար Քնար Միսակյանն այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին։ ԿԳՄՍ նախարարի մամուլի … Read more

ԵԱՀԿ ԽՎ-ն ՀՀ է գործուղելու շուրջ 100 դիտորդ

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Ջևրոսիմա Պեյովիչի ղեկավարած պատվիրակությունը մայիսի 22-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Առաքելությունն առաջիկա ընտրություններին ՀՀ է գործուղելու շուրջ 100 դիտորդ։ Նրանք ԿԸՀ-ում ծանոթացել են  ընտրություններին ընդառաջ հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։  

Ռուսաստանն արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը մինչև անհրաժեշտ ստուգումների ավարտը

Մայիսի 22-ից ժամանակավոր կասեցվել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը և բաշխումը ՌԴ-ում՝ բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների ավելցուկային մակարդակի հայտնաբերման պատճառով։ Հայտնում է «Ռոսսելխոզնադզոր»-ը։ «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը մինչև անհրաժեշտ ստուգումների ավարտը։ Խոսքը 2026 թվականի փետրվարի 17-ից մարտի 5-ն արտադրված 338 հազար շիշ ջրի մասին է։ Այս մասին РБК-ին հայտնել են Առաջադեմ … Read more

ՀԱՊԿ-ը մտահոգված է Եվրոպայում անօդաչուների թռիչքներով, զգուշացնում է լարվածության սրման վտանգի մասին

ՀԱՊԿ-ում մտահոգված են եվրոպական երկրների երկնքում անօդաչու սարքերի թռիչքների վերաբերյալ տեղեկություններով․ կազմակերպությունը արձանագրում է տարածաշրջանում ռազմաքաղաքական լարվածության սրման վտանգ։ Այդ մասին «Известия»-ին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «ՀԱՊԿ-ում, անկասկած, մտահոգված են եվրոպական երկրների երկնքում անօդաչու սարքերի թռիչքների վերաբերյալ տեղեկություններով։ Ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը։ Արձանագրում ենք տարածաշրջանում ռազմաքաղաքական լարվածության սրման … Read more

Եթե ինչ-որ մեկն այնքան հիմար գտնվի` հարձակվի մեզ վրա, պատասխանն ավերիչ կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն սպառնացել է «ավերիչ» պատասխան տալ ՆԱՏՕ-ի երկրների դեմ հարձակման դեպքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ «Թույլ տվեք հստակ լինել՝ 5-րդ հոդվածին դաշնակիցների հանձնառությունն անսասան է։ Մեր վճռականությունն ու կարողությունը՝ պաշտպանելու յուրաքանչյուր դաշնակցի, անվերապահ է։ Եթե ինչ-որ մեկն այնքան հիմար գտնվի, որ հարձակվի մեզ վրա, պատասխանն ավերիչ կլինի»,-ասել է … Read more

Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկ

Այսօր աշխարհը նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը՝ միավորելով ջանքերը կենսաբազմազանության պահպանման, բնության կորուստների կանխման և էկոհամակարգերի վերականգնման շուրջ։ Այդ մասին գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։ «Օրվա շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Սևանա լիճ բաց թողեցինք շուրջ 120 հազար հատ Սևանի իշխանի մանրաձուկ՝ որպես լճի կենսաբազմազանության վերականգնմանն ուղղված հերթական կարևոր քայլ։ Սևանա լիճը Հայաստանի բնապահպանական կարևորագույն … Read more

Մեր հայրենիքը պարզապես ափսոս է առերևույթ հոգեպես անառողջ այս մարդու ձեռքին․ փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրել է. «Փաշինյանը հերթական երեսպաշտությունն է դրսևորում, երբ հայտարարում է, թե իբրև ՌԴ նախագահ Պուտինի հետ ունի ջերմ, ընկերական հարաբերություններ, ՌԴ-ի հետ հարաբերությունները գերազանց են, իբրև թե այդպիսի գերտերության հետ չի կարելի հակադրության մեջ մտնել և այլն։ ՀՀ վարչապետը ՌԴ-ի հետ հարաբերություններն անիմաստ փչացրել է և այն էլ՝ անդառնալիորեն, նա իրեն բնորոշ՝ անփույթ, … Read more