Ռուսաստանն արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը մինչև անհրաժեշտ ստուգումների ավարտը

Մայիսի 22-ից ժամանակավոր կասեցվել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը և բաշխումը ՌԴ-ում՝ բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների ավելցուկային մակարդակի հայտնաբերման պատճառով։ Հայտնում է «Ռոսսելխոզնադզոր»-ը։

«Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը մինչև անհրաժեշտ ստուգումների ավարտը։

Խոսքը 2026 թվականի փետրվարի 17-ից մարտի 5-ն արտադրված 338 հազար շիշ ջրի մասին է։ Այս մասին РБК-ին հայտնել են Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնից (մակնշման օպերատոր)։

Որոշումն ընդունվել է «Ռոսպոտրեբնադզորի» պահանջից հետո՝ միջոցներ ձեռնարկել ՌԴ քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս չպատճառելու համար: Թե կոնկրետ ինչի հետ է կապված որոշումը, չի հստակեցվում։

Մակնշման պատասխանատուն արդեն կասեցրել էր «Ջերմուկի» 2.5 միլիոն շշի վաճառքը՝ 2024 թվականին Հյուսիսային Օսեթիայի բնակչի թունավորումից հետո։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը կասեցրել էր «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանում։

Leave a comment