ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն սպառնացել է «ավերիչ» պատասխան տալ ՆԱՏՕ-ի երկրների դեմ հարձակման դեպքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Թույլ տվեք հստակ լինել՝ 5-րդ հոդվածին դաշնակիցների հանձնառությունն անսասան է։ Մեր վճռականությունն ու կարողությունը՝ պաշտպանելու յուրաքանչյուր դաշնակցի, անվերապահ է։ Եթե ինչ-որ մեկն այնքան հիմար գտնվի, որ հարձակվի մեզ վրա, պատասխանն ավերիչ կլինի»,-ասել է նա Շվեդիայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Ռյուտեն նաև կարևորել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման ծրագրերի շուրջ երկրների համախմբումը՝ նշելով, որ նավագնացության ազատության և համաշխարհային առևտրի վրա «այս ուղիղ հարձակումն» ազդում է բոլորի վրա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կմասնակցի հուլիսին Անկարայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովին։