ՀԱՊԿ-ը մտահոգված է Եվրոպայում անօդաչուների թռիչքներով, զգուշացնում է լարվածության սրման վտանգի մասին

ՀԱՊԿ-ում մտահոգված են եվրոպական երկրների երկնքում անօդաչու սարքերի թռիչքների վերաբերյալ տեղեկություններով․ կազմակերպությունը արձանագրում է տարածաշրջանում ռազմաքաղաքական լարվածության սրման վտանգ։ Այդ մասին «Известия»-ին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«ՀԱՊԿ-ում, անկասկած, մտահոգված են եվրոպական երկրների երկնքում անօդաչու սարքերի թռիչքների վերաբերյալ տեղեկություններով։ Ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը։ Արձանագրում ենք տարածաշրջանում ռազմաքաղաքական լարվածության սրման վտանգը։ Միևնույն ժամանակ ելնում ենք ցանկացած միջադեպի կանխարգելման անհրաժեշտությունից, որոնք կարող են վտանգել խաղաղությունն ու կայունությունը կազմակերպության պատասխանատվության գոտում և դրա սահմաններին՝ առաջին հերթին օգտագործելով բաց քաղաքական երկխոսության հնարավորությունները», — հայտնել են կազմակերպության քարտուղարությունից։

Leave a comment