Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է իշխանական շրջանակների պնդումները, թե իր ղեկավարած ուժը գործում է Ռուսաստանի թելադրանքով։ «Մենք ունենք մեր ճանապարհը, գնում ենք մեր ճանապարհով՝ ի տարբերություն Փաշինյանի, որն իր հույսը դնում է բոլոր երկրների ղեկավարների վրա»,- ասել է Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով նաև իշխանական շրջանակների կողմից տարածվող կոնկրետ ձևակերպմանն ու թեզին, թե ինքը «Պուտինի добро»-ով … Read more

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգվել է՝ տնային կալանքի տակ գտնվող Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։ Գործն ապացույցների հետազոտման փուլում է։ Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 9-ին։ Հիշեցնենք՝ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ճաղերի հետևում … Read more

Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստին

Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարներին և մարդասիրական օգնության պահեստին։ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրաատովան այս առնչությամբ հայտարարել է, որ Ուկրաինան ահաբեկչական հարձակում է իրականացրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ուղղությամբ։ Հարվածի տակ է հայտնվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելության բեռնատարը։ Յանա Լանտրատովան հայտարարել է, որ ԿԽՄԿ առաքելության վրա կատարված հարձակման վերաբերյալ … Read more

Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Միջազգային արդարադատության գագաթնաժողովին։ Թուրքիայի նախագահն ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Գազայում տիրող իրավիճակին: «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի՝ իրեն միջազգային իրավունքից վեր դասող, մեծամիտ ու սպանություններից չհագեցող ցանցի կողմից»։ Ըստ Էրդողանի՝ Թուրքիան հարկ եղած դեպքում կդիմանա բոլոր դժվարություններին, բայց երես չի թեքի այն մարդկանց, ովքեր … Read more

ԵԱՏՄ-ն և Իրանը քննարկել են տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության հարցերը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունեցել տրանսպորտի և տարանցման ոլորտներում համագործակցության հարցերով ենթակոմիտեի երկրորդ նիստը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանների հատման հավասար պայմանների ապահովմանն ու համապատասխան ընթացակարգերի պարզեցմանը, միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծախսերի կրճատմանը, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի երթուղիներով երկաթուղային փոխադրումների թվայնացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև միգրացիոն քաղաքականությանը, մաքսային ձևակերպումներին և Ռուսաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների իրականացման ընթացքում փաստաթղթաշրջանառության կրճատմանը։ Կողմերը պայմանավորվել են պատրաստել ԵԱՏՄ-ում և Իրանում տրանսպորտային գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկատվական տեղեկատու։ Փաստաթուղթը կներառի տեղեկություններ միջկառավարական համաձայնագրերի, տրանսպորտի և սահմանների հատման վերաբերյալ միջազգային պայմանագրերի, ազգային իրավական ակտերի, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթերի կիրառման հնարավորությունների մասին։  

Խորապես մտահոգիչ է՝ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ

Հոկտեմբերի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռից։ Անդրադառնալով Հայոց Եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած ապօրինի արշավին և այս շրջանակներում Ազգային ժողովում նախաձեռնված գործընթացներին՝ ժողովականները հանդես եկան հայտարարությամբ. … Read more

ենինգրադի մարզում հայտնաբերվել է Հայրենականի տարիների եղբայրական գերեզման

Լենինգրադի մարզում հայտնաբերվել է Մեծ Հայրենականի տարիների եղբայրական գերեզման։ Ինչես գրում է ТАСС-ը, ենթադրվում է, որ գերեզմանոցում էստոնացի և գերմանացի նացիստների կողմից խոշտանգված կարմիրբանակայինների աճյուններն են։ «Ավանգարդ» որոնողական ջոկատի ղեկավար Լարիսա Ֆետիսովան գործակալության հետ զրույցում հայտնել է, որ եղբայրական գերեզմանոցում, ըստ երևույթին, թաղված են նացիստների գերեվարած խորհրդային մարտիկները։  

Թշնամու մամուլը ցնծում է. «Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը»

Ադրբեջանական մամուլն անթաքույց հրճվանքով ներկայացնում է, թե ինչպես է Փաշինյանը լսել ադրբեջանական մուղամ և ծանոթացել այսպես կոչված «Ղարաբաղի տան» ցուցադրությանը։ «minval.az»-ը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հոկտեմբերի 8-ին, այցելել է Թուրքմենբաշիում անցկացվող ԱՊՀ երկրների ազգային ուտեստների և մշակույթի փառատոնին, որտեղ հնարավորություն է ունեցել ավելի մոտիկից ծանոթանալու ադրբեջանական ավանդույթներին։ «Ադրբեջանի տաղավարում հնչել է … Read more

Հետաքրքիր է՝ Սյունիքում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ի՞նչ գնահատական ունի Շաքիի դեպքի վերաբերյալ. Յոլյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը գրում է. «Հետաքրքիր է՝ Սյունիքում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ի՞նչ գնահատական ունի Շաքիի դեպքի վերաբերյալ։ Սա սովորական միջադեպ չէ, որի մասին կարելի է լռել ու անցնել առաջ։ Երբ ադրբեջանցի զինծառայողը հատում է Հայաստանի սահմանը, հասնում բնակավայր և կրակում Հայաստանի քաղաքացու վրա, սա լուրջ հարցեր է առաջացնում անվտանգության, քաղաքացիների պաշտպանության … Read more

Լուկաշենկոն դիպուկ նկարագրում է Հայաստանի արտաքին քաղաքականության թշվառությունը. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է Թուրքմենստանում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում արարողակարգային նկարահանման ժամանակ Լուկաշենկոյի խոսքերին՝ նշելով. «Կարևոր չէ՝ ինչպես ենք վերաբերում Ալեքսանդր Լուկաշենկոյին. նա դիպուկ նկարագրում է Հայաստանի արտաքին քաղաքականության թշվառությունը»։ Տեսանյութում երևում է, թե ինչպես Ալիևի ու Լուկաշենկոյի մեջտեղում տեղավորվող Փաշինյանի մասին Բելառուսի նախագահն Ադրբեջանի ղեկավարին ասում է. «Վերջ, նա … Read more