Լենինգրադի մարզում հայտնաբերվել է Մեծ Հայրենականի տարիների եղբայրական գերեզման։
Ինչես գրում է ТАСС-ը, ենթադրվում է, որ գերեզմանոցում էստոնացի և գերմանացի նացիստների կողմից խոշտանգված կարմիրբանակայինների աճյուններն են։
«Ավանգարդ» որոնողական ջոկատի ղեկավար Լարիսա Ֆետիսովան գործակալության հետ զրույցում հայտնել է, որ եղբայրական գերեզմանոցում, ըստ երևույթին, թաղված են նացիստների գերեվարած խորհրդային մարտիկները։