«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգվել է՝ տնային կալանքի տակ գտնվող Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։
Գործն ապացույցների հետազոտման փուլում է։
Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 9-ին։
Հիշեցնենք՝ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ճաղերի հետևում է մայիսի 23-ից` լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։
Նույն գործով անցնում է նաև «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։
Փաստաբաններն այս մեղադրանքները չեն ընդունում՝ դրանք որակելով անհեթեթ։