Կամչատկայի երկրամասում 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի Կամչատկայի երկրամասում նոյեմբերի 28-ին 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկիից 78 կիլոմետր հեռավորության վրա՝ 189․1 կիլոմետր խորությամբ։ Քաղաքում ցնցումների ուժգնությունը թույլ է եղել, ցունամիի վտանգ չի հայտարարվել։
Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը։