Ուկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակումը և 40-օրյա պատերազմի ընթացքում Էնզելի նավահանգստի վրա հարվածը սպառնում են տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը։ Փեզեշքիանն այս մասին ասել է Կասպից ծովի ավազանի երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովի ընթացքում։ Նրա խոսքով՝ նման գործողությունները ռիսկեր են ստեղծում Կասպից տարածաշրջանի կայունության համար։