Պայթյուն՝ Իրանի հարավ-արևելքում. ոստիկան է զոհվել

Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել։

Ինչպես հայտնում է Fars-ը, իրազեկ աղբյուրը հայտնել է Սիստան և Բելուջիստան նահանգի իրավապահ ուժերի պետի տեղակալի զոհվելու մասին։

Նշվում է, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել նահանգի վարչական կենտրոն Զահեդան քաղաքում՝ ոստիկանական ավտոմեքենայի երթևեկության ճանապարհին։

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ պայթյունի հետևանքով մի քանի տուժած կա։

 

Leave a comment