ՀԷՑ-ի 2 սպասարկման սրահ «Տաշիր» և «Ռիո» առևտրի կենտրոններում վարձակալվել է ավելի քան 2,1 մլն և 2,5 մլն դրամով

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀԷՑ-ի 2 սպասարկման սրահ «Տաշիր» և «Ռիո» առևտրի կենտրոններից կտեղափոխվի, քանի որ այդտեղ վարձակալվել է ահռելի գումարների դիմաց: «Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանն այ սենց է ձեզ փրկելու: Իհարկե, Ազատությունը, Հրապարակը, Հետքը սա չեն տարածի: Առաջիկա օրերին ՀԷՑ-ի գործող երկու սպասարկման սրահ «Տաշիր» … Read more

Կառավարության որոշմամբ կսահմանվի տրանսպորտային միջոցների գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրելու պահանջ

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 2011-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց. «Սույն որոշման ընդունումը անհրաժեշտ է գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացի նկատմամբ վերահսկողական նոր գործիքակազմ սահմանելու համար: Տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման պրոցեսի նկատմամբ պատշաճ վերահսկման գործիքակազմի … Read more

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի նախագծին 26/02/2026 schedule 15:08

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:Հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին:Հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը:

Կոչ եմ անում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահին՝ չանսալ ղազինյանական խեղված ապատեղեկատվությանը. Պետրոսյան

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Տաշիր կապիտալ» ՓԲԸ տնօրեն, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկին: Վերջինս լրագրողների հետ շփման ընթացքում բառացի հայտարարել է. «…ինչ վերաբերում է էլեկտրականությանը. վերջին 4 ամիսների ընթացքում՝ անցած տարվա համեմատ, Հայաստանում անջատումների քանակը բարձրացել է 40%-ով։ Մենք ունենք տոտալ կոլապս էլեկտրաէներգիայի … Read more

Հանդիպել են Սուրեն Պապիկյանը և ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը․ ինչ հարցեր են քննարկվել

Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։ Ինչպես հայտնել են ՊՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Նախարար Պապիկյանը կարևորել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն անդրադարձել … Read more

Շուրջ 600 հազար մեր հայրենակիցների կենսաթոշակը կբարձրանա. սա արվում է տնտեսական աճի արդյունքում. Պապոյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան հայտնել էր, որ ապրիլի 1-ից ՀՀ-ում կենսաթոշակները բարձրանալու են։  ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելել էր, որ 10 հազար դրամով բարձրանում են ոչ միայն կենսաթոշակները, այլև նպաստները: ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ այդ բարձրացումն արվում է տնտեսական աճի արդյունքում: Ավելի քան 600 հազար մեր հայրենակիցների՝ սիրելի … Read more

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր

Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդեր Խվթիսիաշվիլիին։ Այս մասին տեղեկացնում են դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Հերթական անգամ ծիծաղի առարկա չդառնալու համար կարող էին ընդամենը հարցնել արհեստական բանականությանը. Վարդանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան հայտնել էր, որ ապրիլի 1-ից ՀՀ-ում կենսաթոշակները բարձրանալու են։  ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելել է , որ 10 հազար դրամով բարձրանում են ոչ միայն կենսաթոշակները, այլև նպաստները: Որոշման մասին հայտնի դառնալուց հետո ընդդիմադիր դաշտի քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ սկսել են հրապարակումներ անել այն մասին, թե կենսաթոշակների և նպաստների բարձրացման մասին որոշումը … Read more

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է մոտ 225,5 մլն դրամ. Երևանի դատախազության 2025-ի աշխատանքի ամփոփումը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 24-ին ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ամփոփմանը մասնակցել են Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Երևան քաղաքի դատախազության, վարչական շրջանների դատախազներ և այլք: Ռաֆայել Մանուկյանը ներկայացրել է Երևան քաղաքի դատախազության 2025 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ … Read more

Ադրբեջանը երկաթուղով 4500 տոննա դիզելային վառելիք կուղարկի Հայաստան

Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 4500 տոննա դիզելային վառելիք։ Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեղեկատվության համաձայն՝ դիզելային վառելիքի այս ծավալը Ադրբեջանից կառաքվի այսօր՝ փետրվարի 25-ին, երկաթուղով։ Ադրբեջանը նավթամթերք է սկսել մատակարարել Հայաստան անցյալ տարվա դեկտեմբերին։ Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ դեկտեմբեր ամսվա առաքումները կազմել են 1210,28 տոննա Premium Euro-95 շարժիչային բենզին, որի արժեքը կազմում է 788 հազար 800 դոլար։